Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Jackie Speier

Jackie Speier Jackie Speier

   Ամերիկահայ քաղաքական գործիչ, Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական, Կալիֆոռնիայի Նահանգային Սենատի նախկին անդամ (ներկայացնում էր Սան-Ֆրանցիսկոն եւ Սան-Մատեոն) Կարեն Լորեն Ժակի Սփեյեր (հայտնի է Ժակի Սփեյեր անվամբ) ծնվել է 1950թ մայիսի 14-ին Սան-Ֆրանցիսկոյում:
   Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցներից մեկում, ապա շարունակել է Բուռլինգեյմի Մերսի բարձրագույն դպրոցում:
   Ավարտելով այն ուսանել է Կալիֆոռնիայի Դեւիս համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Կալիֆոռնիայի համալսարանի Հասթինգ իրավաբանական քոլեջում պաշտպանելով գիտական թեզը` ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան:
Սփեյերի առաջին ամուսինը 1994թ մահացել է ավտովթարից: Նրանք մեկ որդի ունեին, իսկ 2-ին սպասում էին: 2001թ 2-րդ անգամ ամուսնացել է ներդրումների հարցերով խորհրդատու Բերի Դեննիսի հետ:
   Քաղաքական կարիերան Սփեյերն սկսել է կոնգրեսական Լեո Ռյանի գրասենյակից: Վերջինիս մահից հետո առաջադրվել է նրա պաշտոնում եւ հաղթելով ընտրություններում` քաղաքային կառավարման խորհրդում զբաղեցրել Ռյանի աթոռը:
   Սփեյերն առաջի անգամ ընտրություններում հաղթանակ է տարել 1980թ եւ դարձել Սան Մատեո քաղաքային խորհրդի պատմության մեջ ամենաերիտասարդ ներկայացուցիչը: Նույն պաշտոնում վերընտրվել է 1984թ:
   Պաշտոնավարման 2-րդ ժամկետում իր թեկնածությունն է առաջադրել Կալիֆոռնիայի Նահանգային Սենատում եւ հաղթանակ տանելով պաշտոնավարել է` վերընտրվելով 5 անգամ:
2008թ հունվարի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Թոմ Լանտոսը վատառողջության պատճառով իր փոխարեն առաջադրել է Սփեյերի թեկնածությունը եւ փաստաթղթի տակ առաջին ստորագրողներից են եղել հայազգի կոնգրեսական Էն Էշուն,Մայք Թոմսոնը եւ Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետ Գեւին Նյուսոմը: Լանտոսն իր մահկանացուն կնքել է 2008թ փետրվարի 11-ին եւ ապրիլի 8-ին կայացած ընտրություններում Սփեյերը հաղթանակ է տարել:
   Կոնգրեսում Սփեյերն աշխատել է հետեւյալ հանձնախմբերում.
Ֆինանսական, վերահսկողություն եւ կառավարական բարեփոխումներ, էներգետիկ անկախության եւ գլոբալ տաքացում:
   Կալիֆոռնիայի սենատում Սփեյերն առաջադրել է 300-ից ավելի օրինագծեր, որոնք օրենքի ուժ են ստացել: 
   Ներկայումս բնակվում եւ քաղաքականությամբ է զբաղվում Կալիֆոռնիայում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?