Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Jivan Gasparyan

Jivan Gasparyan Jivan Gasparyan

   Աշխարհահռչակ հայ դուդուկահար, հայկական երաժշտության կենդանի լեգենդ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ` Հայաստանում:
   Շատ վաղ հասակում կորցրել է մորը, իսկ հորը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ զինակոչել են բանակ եւ տղան մեծացել է որբանոցում: Դուդուկը ձեռքն է վերցրել երբ ընդամենը 6 տարեկան էր եւ փորձել է նվագել` չիմանալով որեւէ նոտա:
   Երաժշտության աշխարհում առաջին քայլերն արել է ինքնուրույն` 8 ամիս նվագել սովորելով այն ժամանակ Հայաստանում հայտնի դուդուկահար Մարգար Մարգարյանի նվիրած դուդուկով:       Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայի սկիզբ 1947թ, երբ Մոսկվայի “Մեծ թատրոն”-ի բեմում հանդես է եկել հայկական սիրողական անսամբլի հետ: Համերգին ներկա էր նաեւ Ստալինը, ով ելույթի վերջում նրան “Պոբեդա” ժամացույց է նվիրեկ:
   1949թ ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլ:
   Դուդուկահարների մրցույթում 1956թ Ջիվանը ստացել է իր առաջին մրցանակը:
   1959թ ՅՈՒՆԵՍՕ-ի ղեկվարարությամբ կազմակերպված 4-րդ միջազգային փառատոնում հայ դուդուկահարը արժանացել է ոսկե մեդալի: Երկրորդ ոսկե մեդալը ստացել է 1962թ, երրորդը` 1973թ: 
   Այդ տարի էլ Հայասատանի կառավարությունը նրան “Հայաստանի ժողովրդական արտիստի” կոչում է շնորհել: 2001թ արժանացել է “Ոսկե գլոբուսի”:
   1988թ սկիզբ է դրվել Գասպարյանի միջազգային երաժշտական կարիերային: Մոսկվա ժամանած անգլիացի հայտնի երաժիշտ Բրայն Էնը լսելով հայ դուդուկահարի կատարումը` Ջիվանին հրավիրել է Լոնդոն: Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտության հետ:
 “Ես երբեք չեմ տխրի այս աշխարհում”վերնագրով առաջին ալբոմը նվիրված էր 1988թ երկրաշարժի զոհերի հիշատակին: 1990-ականներին մաեստրոն Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր:
   Այդ տարներին թողարկել է իր 2-րդ` “Սեւ ռոք” անվանումով ալբոմը: Դրան հաջորդել են 15-ից ավելի ձայնասկավառակներ:
   Գրել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆլիմեր երաժշտություններ, ինչպիսիք են “Քրիստոսի վերջին չարչարանքները”, “Գլադիատոր”, “Ձյուն եւ մոխիր”, “Սիրանա”:
   Անգնահատելի է նրա ավանդը հայկական երաժշտության զարգացման գործում, ուստի բավական չէ նրան կոչել “հայկական ժողովրդական արտիստ” կամ “հայկական երաժշտության դեսպան”:
   Բոլոր կոչումներին հաճախ ավելացնում են “Հայկական երաժշտության պահապան” կոչումը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?