Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Khachatur Abovyan

Khachatur Abovyan Khachatur Abovyan

   Հայ մեծանուն գրող, ուսուցիչ եւ աշխարհաբար հայերենի հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է 1805թ հոկրեմբերի 15-ին` Քանաքեռ ավանում, որ ապրել է մինչեւ 10 տարեկանը:
   1814թ ծնողները նրան տարել են Էջմիածին եւ հանձնել ընտանիքի բարեկան Եփրեմ Կաթողիկոսին: Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում 6 տարի ուսանելուց հետո Աբովյանը մեկնել է Թիֆլիս` ուսումը շարունակելու հայ պատմաբան Պողոս վարդապետի մոտ:
   1823թ ընդունվել է Ներսիսյան վարժարան եւ 3 տարի սովորելուց հետո վերադարձել Հայաստան: Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ եւ օտարազգի զբոսաշրջիկների համար աշխատել է որպես թարգմանիչ:
   1829թ Էստոնիայի Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտնականների մի խումբ է ժամանել Հայաստան` Արարատ լեռը բարձրանալու նպատակով: Պրոֆեսորի խնդրանքով Կաթողիկոսը թույլատրել է Աբովյանին էլ իրենց հետ վերցնել արշավի, քանի որ նա քաջածանոթ էր տեղանքին եւ շփվում էր տարբեր լեզուներով: Տպավորված Աբովյանի ուսման հանդեպ ծարավից` պրոֆեսոր Պարրոտը նրան Դորպատի համալսարան սովորելու է հրավիրել: Այնտեղ նա ուսանել է հասարակական եւ ազգային գիտություններ, Եվրոպական գրականություն եւ փիլիսոփայություն, ինչպես նաեւ մասնագիտացել գերմաներենի, ռուսերենի, ֆրանսերենի եւ լատիներենի մեջ: 1836թ ավարտելով ուսումը` տուն է վերադարձել:
   1839թ ամուսնացել է գերմանուհի Էմիլիա Լուզի հետ: 1840թ ծնվել է նրանց որդին` Վարդանը, իսկ 1843թ դուստրը` Զարմանդուխտը:
   Աբովյանը գրել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, գիտական գործեր, բանաստեղծություններ եւ առակներ:
   1841թ գրել է աշխարաբար հայերենով իր առաջին պատմական "Վերք Հայաստանի" վեպը: Վերջինս պատմում է հայ ժողովրդի տառապանքների ու ազատության համար մղված պայքարի մասին:
   1838թ գրել է ռուսերեն քերականության եւ հայերեն լեզվի մասին "Տիգրանի պատմությունը կամ բարոյական ձեռնարկ հայ երեխաների համար" վեպը: Այդ տարներին են ծնվել նաեւ "Չհրատարակված գործեր" եւ "Չտպագրված նամակներ" վեպերը: 1941թ գրել է "Թուրք աղջիկը" պատմվածքը: Բազմաթիվ են նաեւ նրա բանաստեղծություններն ու պոեմները:
   Թե երբ է մահացել Աբոյանը, մինչ օրս էլ մնում է չբացահայտված:
   1948 ապրիլի 14-ի վաղ առավոտյան նա տանից դուրս է եկել եւ այլեւս չի հայտնվել: Նրա կինը այդ մասին միայն ամիսներ անց է բարձրաձայնել:
   Աբովյանի անհետացումը մինչ օրս էլ առեղծված է մնում, իսկ դրա հանգամանքներն ու մանրամասները ժամանակն արդեն վաղուց ջնջել է:
   Նրա անունով Երեւանում կա փողոց, կանգնեցված է արձան, Մանկավարժական ինստիտուտը նույնպես նրա անունն է կրում, իսկ քանաքեռի նրա տունը 1939թ-ից որպես տուն-թանգարան է ծառայում:
   1964թ Աբովյանի պատվին Հայաստանում հուշամեդալ է հիմնվել, որը տրվում է ուսուցանելու եւ կրթելու բացառիկ ունակությունների տեր ուսուցիչներին:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?