Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Komitas

Komitas Komitas

      Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ եւ վարդապետ, ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը (իսկական անունը` Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծնվել է 1869թ-ի սեպտեմբերի 26-ին` Թուրքիայի Քյութահյա քաղաքում` երաժիշտների ընտանիքում:
   Մայրը մահացել է, երբ Սողոմոնը 1 տարեկան էր: 10 տարեկանում զրկվել է նաեւ հորից:
Տատը պահել է փոքրիկ Սողոմոնին մինչեւ 1881թ-ը, երբ տեղի հայկական թեմի առաջնորդը Էջմիածին է գնում` եպիսկոպոս ձեռնադրվելու:

   Կաթողիկոս Գեւորգ 4-րդը Էջմիածնի սեմինարիայում սովորելու նպատակով հոգեւորականին կարգադրում է իր հետ մի որբ բերել: 20 թեկնածուներից ընտրվում է Սողոմոնը:
1893թ-ին ավարտելով ուսումը` ստանում է աբեղայի աստիճան: Եկեղեցական սովորության համաձայն տղային նոր անուն են տալիս` Կոմիտաս:  Երկու տարի անց նա վարդապետի աստիճան է ստանում:
   Կոմիտասը եկեղեցական երգչախումբ է հիմնում եւ ղեկավարում այն մինչեւ 1896թ: Ապա մեկնում է Բեռլին` երաժշտություն սովորելու Ռիչարդ Շմիդթի մասնավոր կոնսերվատորիայում:
   Ստանալով երաժշտագետի դոկտորի աստիճան` վերադառնում է Էջմիածին եւ հիմնում տղամարդկանց երգչախումբ:
   Կոմիտաս վարդապետի հիմնական աշխատանքը պատարագն էր, որը  սկսել էր ստեղծագործել 1892թ-ից եւ կիսատ թողել` Առաջին Աշխարհամարտն սկսվելու պատճառով:
   Նա առաջին ոչ եվրոպացին էր, ով ընդունվել է “Միջազգային երաժշտական միություն”: Դասախոսություններ է կարդացել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաեւ Թուրքիայում եւ Եգիպտոսում` ծանոթացնելով դեռ հանրությանը քիչ հայտնի հայկական երաժշտությանը:
    1910թ-ին մեկնել է Ստամբուլ եւ հիմնել  “Գուսան” երչախումբը:
   1915թ-ի ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության ժամանակ ձերբակալված եւ Անատոլիա աքսորված հայ մտավորականների շարքում էր նաեւ Կոմիտասը: Իր մոտ ընկեր` թուրք գրող Էմին Յուրդաքուլի եւ դեսպան Հենրի Մորգենթաուի միջամտությամբ Թալեաթ փաշան հրամայում է Կոմիտասին եւ 8 հայ մտավորականների հետ բերել աքսորից:  Վերադարձի ճանապարհին ականատես լինելով Ցեղասպանության սարսափելի տեսարանների Կոմիտասը հոգեկան խանգարում է ստանում:

   1916թ-ի աշնանը նրան տեղափոխում են թուրքական ռազմական հոսպիտալ, որտեղից էլ 1919թ-ին Փարիզի հոգեբուժական կլինիկա: Այնտեղ 1935թ-ի հոկտեմբերի 22-ին Կոմիտասը կնքում է իր մահկանացուն:
    Հաջորդ տարի նրա աճյունը տեղափոխում են Երեւանի պանթեոն, զբոսայգին անվանակոչվում է Կոմիտասի անվամբ: Մինչեւ Երեւանի Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցումը ապրիլի 24-ին հիշատակի արարողությունները կազմակերպվում էին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում` մեծ երգահանի շիրիմի մոտ:

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?