

.gif)
Մեծ հայագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1973թ), ապա պրոֆեսոր (1981թ) Պողոս-Լեւոն Անտոնի Զեքիանը ծնվել է 1943թ հոկտեմբերի 10-ին Կոստանդնուպոլսում:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում, ապա սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրեւանքում, իսկ 1959-68թթ Հռոմի Գրիգորյան համալսարանում:
Դասավանդել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան եւ Կեդրոնական (1968-74թթ), ապա Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան (1974թ) վարժարաններում:
1981թ Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է:
1980-85թթ “Բազմավեպ” հանդեսի խմբագիրն է:
1982-85թթ եղել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տնօրենը:
Առանձին գրքերով լույս են տեսել Լեւոն Զեքիանի “Հայ թատրոնի սկզբունքները եւ վերածնունդների շարժումը” (1975թ), “Բանակցություններ Սբ. Ներսես Շնորհալիի եւ կայսերական նվիրակ Թեորիանոսի միջեւ” (1978թ), “Իտալիայի հայ գաղութները” (1978թ), “Հումանիզմ, գաղափարական բովանդակություն եւ պատմական արմատներ” (1981թ) եւ շատ այլ ուսումնական ձեռնարկները:
Անդրադարձել է նաեւ Հովհան Մանդակունու, Ներսես Շնորհալու, Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի եւ հայ շատ այլ հայ մեծերի ստեղծագործություններին:
Լուրջ ուսումնասիրություններ է կատարել հայ-վրացական մշակույթի կերպարի եւ գրաբարի հոլովման համակարգի վերաբերյալ: