Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Loris Chgnavorian

Loris Chgnavorian

   Անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջեր քաղաքում 1937թ հոկտեմբերի 13-ին: 1950-55թթ ուսանել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Ավարտելուց հետո մեկնել է ուսումը շարունակելու Վիենայի երաժշտական ակադեմիայի ջութակի ֆակուլտետում 1961-65թթ, հետո կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում 1965-66թթ:
   1970-75թթ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրենն է եղել եւ ներկայացուցիչ-կոմպոզիտորը, հետո էլ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, Փեհլեւի մշակութային հիմնադրամի երաժշտական գլխավոր տնօրենը:
1975թ ապրել եւ աշխատել Վիենայում, հետո Նյու-Յորքում, ապա Լոնդոնում:
   1978թ Լոնդոնում հիմնել է հայկական երաժշտակա ինստիտուտ:
   1989թ Հայաստանի իշխանության հրավերով եկել է Հայաստան եւ երաժշտական բուռն գործունեություն ծավալել հայրենիքում:
   1989-2000թ ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը` եղել է գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: Կազմակերպել է սիմֆոնիկ երաժշտական փառատոններ` “Աշխարհը եւ մենք”, “Արամ Խաչատրյան-90”, “Եղեռնից մինչեւ անկախություն…”, ինչպես նաեւ “Հոգեւոր երաժշտական ժամ”, համերգաշարը եւ այլն:
   1991թ Գյումրի կատարած ուխտագնացության ժամանակ հիմնել է Գյումրու մշակույթի կենտրոնը եւ դարձել է տեղի սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր գեղարվեստական ղեկավարը: Նույն տարում Երեւանում հիմնել է “Երիտասարդ սիմֆոնիկ նվագախումբ”, իսկ 1994թ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգաչախումբը:
   Նրա գրչին են պատկանում “Աղավնու վանքը” 1961թ, “Ռուստամ եւ Զոհրաբ” 1962-64թթ, “Փարդիս եւ Փարիսա” 1972թ օպերաները, “Ֆանտաստիկ” 1958-61թթ, “Սիմոնգ” 1975թ, “Օթելո” 1984թ բալետները, ինչպես նաեւ բազմաթիվ օպերետաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային, խմբերգային, կինոերաժշտական ստեղծագործություններ:
   1971թ Իրանում արժանացել է “Հոմայուն”, իսկ 1978թ հայկական եկեղեցու Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ շքանշանին, 1996թ ՀՀ կառավարության կողմից պատվավոր Մովսես Խորենացի մեդալի:
1991թ հայ դիրիժորին արժանացրել են Երեւանի պատվո քաղաքացու կոչման:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?