Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Marios Garoian

Marios Garoian Marios Garoian

   Հայազգի քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, Կիպրոսի խորհրդարանի ղեկավար Մարիոս Գարոյանը ծնվել է Նիկոսիայում 1961թ մայիսի 31-ին, հայի ընտանիքում:   
   Ուսում ստացել է ծննդավայրի Տերա-Սանտա քոլեջում: Կրթությունը շարունակել է Իտալիայի Պերուջա քաղաքի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում:
   Քաղաքական գործունեություն սկսել է ծավալել 1981թ-ին Իտալիայում ` ստանձնելով Ռենեսանս ուսանողական շարժման ղեկավարումը: 1983թ ընտրվել է Կիպրոսի ուսանողական ֆեդերացիայի եւ երիտասարդ գիտնականների տնօրենների խորհրդի անդամ:
   Եղել է նաեւ Նիկոսիայի երիտասարդության հարցերով զվաղվող խորհրդի նախագահն ու Դեմոկրատական կուսակցության քարտուղարը: 1988թ-ից դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ էր:
   1986-92թթ ղեկավարել է դեմոկրատական կուսակցության երիտասարդական թեւը:
   1991-2001թ զբաղեցրել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի փոխղեկավարի պաշտոնը:  
   2003-2006թթ Կիպրոսի կառավարության փոխխոսնակն էր: Մինչեւ 2006թ ղեկավարել է Կիպրոսի նախկին նախագահ Պապադոպուլոսի մամլո դիրվանի տնօրենի պաշտոնում:
   2006թ մայիսին ընտրվել է խորհրդարանի անդամ, իսկ 2007թ-ին` դեմոկրատական կուսակցության նախագահ:
   Մարիոս Գարոյանը նաեւ Կիպրոսի խորհրդարանի արտաքին գործերով զբաղվող խորհրդի, շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի, Եվրո- Միջերկրածովյան խորհրդարանական ասամբլեայի անդամ է եղել:
   2008թ մարտի 6-ին Կիպրոսի խորհրդարանականների ճնշող մեծամասնության քվեներով Մարիոս Գարոյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ:
   Հայազգի քաղաքական գործիչը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել կիպրոսյան հիմնախնդրի թեմայով:
   Պարգեւատրվել է Հունաստանի հանրապետության բարձրաստիճան պատվո շքանշանով: 
  Միջազգային հարաբերությունների ոլորտում հիանալի փորցագետ է եւ փայլուն տիրապետում է հունարենին, անգլերենին, իտալերենին եւ իսպաներենին:
   Ամուսնացած է եւ 2 զավակ ունի:

 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?