Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Mark Geragos

Mark Geragos Mark Geragos

   Ամերիկահայ հայտնի փաստաբան (քրեական գործերով) Մարկ Ջոն Կիրակոսը ծնվել է 1957թ հոկտեմբերի 5-ին` Լոս-Անջելեսում: 1979թ ավարտել է Haverford քոլեջը` ստանալով իրավաբանի բակալվիր աստիճան, իսկ 1982թ ավարտելով Loyola Law բարձրագույն դպրոցը` պաշտպանել է թեզն ու ստացել իրավաբան դոկտորի աստիճան:
   Եղել է այնպիսի հայտնի մեծությունների դատապաշտպանը, ինչպիսիք են փոփ արքա Մայքլ Ջեկսոնը, հոլիվուդյան դերասանուհի Ուայնոնա Ռայդերը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գործընկեր Սյուզըն Մըքդուգըլը եւ այլոք:
   Մարկ Կիրակոսը մեկ այլ հայտնի հայ փաստաբան Վարդգես Եղյայանի հետ ղեկավարել է Նյու-Յորք “Լայֆ ինշուրանս” եւ “Աքսա” ապահովագրական ընկերությունների դեմ բացված դատական գործընթացները, որոնց նպատակն էր 20-րդ դարասկզբին իրենց կյանքն ու գույքն ապահովագրած հայերի պահ դրած գումարները նրանց ժառանգներին վերադարձնելը:
   Մասնագիտական վարպետության եւ տաղանդի համար նա պարգեւատրվել է բազմաթիվ մրցանակներով:
   1999թ Լոս-Անջելեսի քրեական դատարանների կողմից ճանաչվել է “Տարվա փաստաբան”:   
   2001թ Ամերիկայի մեքսիկական նպարավաճառների ասոցիացիայն նրան շնորհել է “Տարվա մարդասեր” մրցանակը:
    2004թ հայկական պրոֆեսիոնալ հասարակության կողմից ստացել է “Տարվա պրոֆեսիոնալ” մրցանակը: Կալիֆոռնիայի սպառողների միությունը 2005թ նրան “Տարվա սպառողների իրավունքների պաշտպան” հայտարարեց, իսկ 2006թ “Կալիֆոռնիայի փաստաբաններ” ամսագիրը հայազգի իրավաբանին “Տարվա փաստաբան” հռչակեց:
   2006թ-ից Կիրակոսը Հայկական ֆոնդ Հոգաբարձությունների միջազգային խորհրդի անդամ է: Ղեկավարում է նաեւ “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը”:
   Ներկայումս ղեկավարում է լոսանջելեսյան “Կիրակոս եւ Կիրակոս” փաստաբանական գրասենյակների ցանցը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?