Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Michel Legrand

Michel Legrand Michel Legrand

   Ֆրանսահայ հանճարեղ կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր եւ դաշնակահար, հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր եւ դերասան Ռայմոնդ Լեգրանի եւ հայուհի դաշնակահար Հայկուշ Մարսել Տեր-Միքայելյանի որդին` Միշել Ժան Լեգրանը ծնվել է 1932թ փետրվարի 24-ին Փարիզում:
   Երաժտական առաջին դասերը Լեգրանն ստացել է հորից: 11 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Մասնագիտացել է ոչ միայն դաշնամուրի, այլ շատ ուրիշ երաժշտական գործիքների վրա:
    Դեռեւս ուսանողական տարիներին Լեգրանը որպես դաշնակահար սկսել է հանդես գալ ֆրանսիացի շատ հայտնի երգիչների հետ:
   Ավարտելով ուսումը` համերգային շրջագայությունների է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1950-ականներին ԱՄՆ-ում Լեգրանը համարվում էր առաջին եվրոպացին, ով աշխատում էր ջազի աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են` Դիզի Գիլեսպին եւ Սթան Գեթսը:
   1954թ “Ես սիրում եմ Փարիզը” սկավառակի թողարկումից հետո բոլոր երգերը հիթեր դարձան եւ սկսեց Լեգրանի աստեղային ժամը: Սկավառակն աշխարհում վաճառվեց ավելի քան 8 միլիոն օրինակով: Նման հաջողություն գրանցեց նաեւ “Արձակուրդները Հռոմում” (1955թ) ալբոմը:
   1958թ հրավիրվե Մոսկվա` մասնակցելու “Երիտասարդական եւ ուսանողական միջազգային 6-րդ փառատոն”-ին, որտեղ էլ Լեգրանը հանդիպեց ապագա կնոջը` երիտասարդ ֆրանսուհի մոդել Քրիստին Բուչարդին: 1958թ նրանք ամուսնացան եւ լույս աշխարհ եկան զույգի 3 զավակները:
   1950-ականների վերջերին եւ 60-ականների սկսզբերին Լեգրանն իր վրա պատասխանատվություն վերցրեց ստեղծելու ֆրանսիական կինոյի երաժշտական ժանրը: 1964թ նկահանված “Parapluies de Cherbourg, Les” ֆիլմի համար Լեգրանի գրած “Ես կսպասեմ քեզ” ստեղծագործությունը Օսկարի մրցանակաբաշխությանն առաջադրվեց որպես լավագույն երգ:
   1960-ականներին սկսեց երգեր գրել հոլիվուդյան ֆիլմերի համար:
    Առաջին Օսկարը նրան բերերեց “Շերբուրյան հովանոցներ” (1964թ) ֆիլմի համար գրված երգը:
   1972թ մաեստրոն իր ուժերը փորձեց ռեժուսարի ասպարեզում` նկարահանելով “Հինգ օր հուլիսին” ժապավենը:
   1980-90թթ Լեգրանը կրկին վերադարձավ ջազին եւ 3 ալբոմ թողարկեց, ինչպես նաեւ իր ջազ տրիոյի հետ միասին կենդանի համերգներով հանդես եկավ աշխարհի մեծ բեմերում: 
   200-ից ավելի ստեղծագործություններ է գրել ֆիլմերի եւ հեռուսատահաղորդումների համար, ինչպես նաեւ ջազ, դասական եւ էստրադային ստեղծագործությունների բազմաթիվ ալբոմներ է թողարկել:
   2003թ Լուվրի բակում կազմակերպված շքեղ շոուի ժամանակ նրան հանձնվեց “Պատվո լեգեոն” շքանշանը: Երաժշտության մետրն արժանացել է նաեւ 3 Օսկար, 3 Սեզար եւ 12 Ոսկե գլոբուս եւ 5 Գրեմմի մրցանակների:
   2005թ լույս է տեսել կոմպոզիտորի “Լեգրան ջազ” ալբոմը:
   Ջազի կենդանի լեգենդը նախատեսում է մոտ ապագայում 2 մյուզիքլ բեմադրել:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?