Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Nicholas D. Kristof

Nicholas D. Kristof Nicholas D. Kristof

   Ծագումով հայ ամերիկացի գրող, լրագրող, Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր Նկոլաս Դ. Քրիստոֆը ծնվել է 1959թ ապրիլի 27-ին, ԱՄՆ Իլինոիս նահանգում: Մայրը ազգությամբ հայ Լեյդիս Քրիստոֆն ԱՄՆ է գաղթել Եկրորդ Աշխարհամարտից հետո, հայրը Օրեգոն նահանգի Պորտլանդ համալսարանի պրոֆեսոր Ժան Քրիստոֆն է:
Նիկոլաս Քրիստոֆը լրագրության ասպարեզում մասնագիտական կրթության բավական հարուստ կենսագրություն ունի:
    Նախ սովորել է Yamhil-Carlton լրագրության բարձրագույն դպրոցում եւ ուսանելու տարիներին եղել է դպրոցի կողմից հրատարակվող թերթի խմբագիրը, ապա լրագրության ոլորտում մասնագիտացել է Հարվարդի համալսարանում, որն ավարտելուց հետո էլ իրավագիտություն է ուսանել Օքսֆորդի համալսարանում:
    Բուհերն ավարտելուց հետո մեկ տարի արաբերեն է սովորել Կահիրեում, ապա չինարեն է ուսումնասիրել Թայիփիում:
    Բազմալեզվախոս լրագրողը աշխատանքային գործուղումների բերումով բնակվելէ աշխարհի 4 մայրցամաքներում, հոդվածներ է գրել 6 լեզուներով:
    1984թ աշխատանքի է անցել ամերիկյան խոշորագույն պարբերականներից մեկում` Նյու-Յորք Թայմսում: Սկզբում թերթի Լոս-Անջելեսի, իսկ ավելի ուշ Հոնկ Կոնգի, Չինաստանի, հետո էլ Տոկիոյի թղթակիցը:
    Շատ չանցած նշանակվել է թերթի կրիակնորյա համարի պատասխանատու խմբագիր:
Նրա հոդվածների շեշտը հիմնականում դրվում էր զարգացող աշխարհում գլոբալ տաքացման, աղքատության, գենդերային խնդիրների վրա:
    Քրիստոֆն ամուսնացել է ամերիկուհի Շերլի Վու Դանի հետ եւ 3 զավակների հայր է:
Նիկոլաս եւ Շերլի (այն ժամանակ Թայմսի թղթակից) Քրիստոֆ ամուսինները առաջին զույգն են, որ լրագրության ասպարեզում 1990թ արժանացել են Պուլիցերյան մրցանակի:
    Քրիստոֆի մրցանակների շարքնեն համալրում նաեւ George Polk-ի եւ մարդու իրավունքների ու շրջական միջավայրի պաշտպանության թեմաներով լուսաբանումների համար Overseas Press Club մրցանակները, ինչպես նաեւ Michael Kelly, Online News Association եւ թերթերի խմբագիրների ամենրիկայն հասարակության կողմից տրված մրցանակները:
    2001թ-ից Քրիստոֆը Թայմս պարբերականի թղթակիցն է:
Քրիստոֆը Պոիլիցերյան մրցանակի թեկնածու է եղել 2004թ վերլուծական հոդվածների համար, իսկ 2005թ «զարգացող աշխարհում մոռացված մարդկանց տառապանքնեի մասին բարձրաձայնելու համար»:
    Պուլիցերյան մրցանակին 2-րդ անգամ արժանացել է 2006թ «Դարֆուրում եւ աշխարհի բոլոր անկյուններում տեղի ունեցած եւ ունեցող ցեղապանությունների կանխարգելման» կոչով հրապակված թեմաներով հոդվածների համար:
    Քրիստոֆը Թայմս պարբերականում հրապարկված իր բազում վերլուծականներում քննադատել է Թուրքական կառավարության կողմից 1915թ հայերի դեմ իրականացված Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?