Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ovannes Isakov

Ovannes Isakov Ovannes Isakov

   Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում:  
   Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները:
   Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը նաեւ գրող էր: 1958թ-ից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ-ից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ:
  Սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում: 1913թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը:
   1917թ Իսկակովը մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով` ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է “Իզյասլավ”, “Ռիգա”, “Կոբչիկ” ռազմական նավերի վրա:
   1918թ` մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին:
   1920թ-ից տեղափոխվել է Կասպից ծով եւ ծառայել որպես “Դյատելնըստ” հեծելավաշտային ականակիրի հրամանատար:
   1922-23թթ ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը:
   1923-27թթ աշխատել է սւեծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ:  
  1928թ Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները:
   1932թ-ից դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը դասավանդել միեւնույն ուսումնական հաստատությունում:
   1938թ ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար:
   Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը:
   1942թ հոկտեմբերի 4-ին գերմանցիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով սպիպված են եղել նրա մի ոտքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում:
   1944թ մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում:
   Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում: 1932թ ստանալով պրոֆեսորի կոչում` Իսակովն իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների եւ ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում:
   1937թ պաշտպանելով դիսերտացիան` Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան:
   Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների:
   Մահացել է 1967թ հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?