Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Patricia Field

Patricia Field Patricia Field

   Ամերիկահայ հայտնի մոդելավորող, նորաձեւության գիտակ Պատրիսիա Ֆիլդը ծնվել է 1942թ փետրվարի 12, ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Մանկությունն անցել է ծննդավայրին շատ մոտ գտնվող Աստորիա փոքրիկ քաղաքում:
Նորաձեւությամբ սկսել է զբաղվել 1970-ականներից: Այդ տարիներին նրա նպատակն էր հնարավորինս հարմարավետ կոշիկներ ստեղծել գեղեցիկ սեռի համար:
   1995թ "Miami Rhapsody" ֆիլմի նկարհանումների ժամանակ հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի հետ հանդիպումը նոր սկիզբ հանդիսացավ հայուհի մոդելավորողի համար` այս անգամ սակայն կանանաց հագցնելու գործում: Դերասանուհու խնդրանքով Պատրիսիա Ֆիլդը մի քանի էսքիզ ներկայացրեց ֆիլմի համար, որոնք մեծ հավանության արժանացան ստեղծագործական պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ հանդերձավորեցին դերսանուհիներին: Դրանից հետո նրա էսքիզները մեծ պահանջարկ ունեցան նաեւ հայտնի մի շարք բեմահարթակներում:
   Ֆիլդի հավաքածուները ներկայացվել են 5 "Էմմի" մրցանակաբաշխության, որոնցից մեկում նա հաղթող է ճանաչվել, 6 անգամ էլ "Կոստյումներ մոդելավորողների միության" մրցանակաբաշխությանը, որոնցից 4-ում մրցանակակիր է դարձել, ինչպես նաեւ 2008թ "Իրական ժամանակ" ֆիլմերի փառատոնի 6 մրցանակներից մեկն է բաժին հասել Ֆիլդին:
   Հայազգի մոդելյորի զգեստներն են կրել ամերիկյան բազմաթիվ հայտնի հեռուստաշոուների աստղերը, տեսահոլովակներում են օգտագործվել նրա էսքիզները: Նա նույնիսկ լավագույն հանդերձանքի համար 2006թ Օսկարի մրցանակիր է դարձել "Դեւերը Պրադա ապրանքանիշի հագուստ են կրում" ֆիլմի համար:
   Մեծ հեղինակություն վայելող նորաձեւության եւ հեռուստատեսային հաղորդումների եւ մրցույթների ժամանակ Ֆիլդը նաեւ ժյուրիի դերում է հանդես եկել:
   Ներկայումս Ֆիլդն աշխատում է նորաձության աշխարհում մեծ հեղինակություն վայելող "Ugly Betty" ստուդիայում, որպես հագուստի մոդելավորող, ինչպես նաեւ ղեկավարում է Մանհեթենում գործող ամենամեծ նորաձեւության խանութ սրահներից մեկը` "Patricia Field"-ը, ի դեպ որի սեփականատերն է նա:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?