

.gif)
Ամերիկահայ գիտնական, քաղաքական գործիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար (1967-69թթ), ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կաբինետում պաշտպանության փոխնախարար, F-111 ինքնաթիռի նախագծող Փոլ Ռոբերտ Իգնատիուս (իսկական անունը Պողոս Իգնատոսյան), ծնվել է 1920թ նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանագի Գլենդեյլ քաղաքում:
Ուսանել է Հրվ. Կալիֆոռնիա, ապա Հարվորդ համալսարաններում:
Երկրորդ Աշխարհամարտի տարիներին կռվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում:
Իգնատիուսը եղել է քաղաքային ֆեդերալ խորհրդի, ինչպես նաեւ Վաշինգտոնի արտաքին գորրծերի ինստիտուտի անդամ, Logistics Management ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, "Օդային Տրանսպորտ" ասոցիացիայի գործադիր տնօրեն, Washington post ամերիկայն պարբերականի տնօրեն, Washington post ընկերության փոխնախագահ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար եւ պաշտպանության փոխնախարար:
Բոստոնում հիմնել է Harbridge house գիտահետազոտական եւ խորհրդատվական ընկերությունը:
Ամուսնացել եւ ունեցել է մեկ զավակ` Դավիդ Իգնատիուսը: Վերջինս եղել է Washington post պարբերականի թղթակիցն ապա խմբագիրը: