Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Peter Balakian

Peter Balakian Peter Balakian

   Ամենրկահայ պոետ, ակադեմիկոս, Colgate համալսարանի լատիներեն լեզվի եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը ծնվել է 1951թ ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգում` հայի ընտանիքում: Բակալվրի աստիճան ստացել է Bucknell, մագիստրոսի աստիճան` Նյու-Յորք, իսկ ամերիկյան քաղաքակրթության դոկտորի կոչում` Brown համալսրաններում:
   1980թ դասավանդել է Colgate համալսարանում:
   Նա էթիկայի եւ աշխարհի հասարակությունների Colgate կենտրոնի առաջին ղեկավարն է:
   Բալաքյանը 5 բանաստեղծական ժողովածուների եւ բազում այլ գրքերի հեղինակ է:
   "Ճակատագրի սեւ շունը" հուշագրությունը հեղինակին 1997թ արժանացրել է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան PEN/Albrand կենտրոնի մրցանակին, իսկ New York Times-ի կողմից գիրքը գահատվել է "հրաշալի աշխատություն::
   "Այրվող Տիգրիս", "Հայոց Ցեղասպանությունը եւ ամերիացիների պատասխանը" գրքերի համար 2005թ արժանացել է Ռաֆայել Լեմկինի մրցանակին, իսկ գրքերը դարձել են New York Times-ի բեստսելերներ:
   Նրա ստեղծագործությունները հայտնվել են բազմաթիվ պարբերականներում` Արարտ, Արվեստն ԱՄՆ-ում, Ամերիկյան պոեզիայի տեսություն, Բարձրագույն կրթության խրոնիկա, Ամերիկյան գրքի ակնարկ եւ այլ հանդեսներում:
   Բալաքյանը Graham House Review 1976-96թթ բանաստեղծական հանդեսի համահիմնադիրն ու համախմբագիրն էր: Զբաղվել է նաեւ թարգմանությամբ:
   Բալաքյանը հայ մեծանուն գրող Սիամանթոյի "Արյունոտ լուրեր իմ ընկերոջից" գրքի թարգմանության հեղինակն է:
   Բալաքյանի մրցանակների եւ պարգեւնորի ցանկը բավական հարուստ է. 1999թ արժանացել է Guggenheim Fellowship, 1998թ Նյու-Ջերսիի մարդկային բնության խորհրդի, Դանիել Վարուժան, 1986թ Նոր-Անգլիայի պոեզիայի ակումբ, Անահիտ գրական, 1990թ Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնի մրցանակներին, ինչպես նաեւ Մովսես Խորենացի պատվավոր մեդալին: 
    Գրողի հեղինակած եւ թարգմանած գրքերը վաճառվում են Հայաստանում, Բուլղարիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում եւ Թուրքիայում:
   Դասախաոսություններ է կարդացել Միացյալ Նահանգների եւ արտերկրի բազմաթիվ բուհերում եւ հաճախ հայտնվել է հեռուստա եւ ռադիո եթերներում:
   Ներկայուս Փիթեր Բալաքյանը որդու` Ջեյմսի եւ դստեր` Սոֆիայի հետ ապրում է Նյու-Յորքում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?