

.gif)
Ամերիկահայ քաղաքագետ, Բիլհեմտոնի համալսարանի (Նյու-Յորք) քաղաքական գիտությունների դոկտոր, Հարավային Կալիֆոռնիա համալսարանի (Լոս-Անջելես) պրոֆեսոր, Զորյան (Քեմբրիջ) գիտահետազոտական ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ (1985թ-ից) Ռիչարդ (Հրայր) Դոքմեջյանը ծնվել է 1933թ Սիրիայի Հալեպ քաղաքում:
Ուսում ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում:
Բարձրագույն կրթությունը շարունակել է ԱՄՆ Մասաչուսեց նահանգի Կոնեկտիկուտ համալսարանում, ապա ավարտելով ասպիրանտուրան`ստացել է հոմանիտար գիտությունների մագիստրոսի աստիճան: Հետո ուսանել է Բոստոնի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում եւ պաշտպանելով թեզը` ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: 1966թ ընդունվել է Կալիֆոռնիայի (Լոս-Անջելես) Կոլումբիա համալսարան, որտեղ էլ պաշտպանելով գիտական թեզը, ստացել է քաղաքական գիտություններ դոկտորի աստիճան:
Դոկմեջյանը զինվորգրվել է ԱՄՆ բանակ եւ ծառայության ընթացքում գործուղվել Վիետնամ:
Եղել է կառավարական ատյանների եւ արտերկրյա իշխանությունների խորհրդական:
Մերձավոր Արեւելքի հասարակական-քաղաքական կյանքի, նավթային խոշորագույն ընկերությունների գործելակերպի, Հայաստանի 20-րդ դարի քաղաքական պատմության, Հայոց Ցեղասպանության, հայ Քրիստոնեության պատմության հարցերի վերաբերյալ բազմում աշխատություններ է հեղինակել:
Դրանցից են “Քաղաքական առաջնորդության նմուշներ” (1975թ անգլերեն), “Իսլամը եւ հեղափոխությունը. ֆունդամենտալիզմը արաբական աշխարհում” (1985թ անգլերեն), “Անհանգիստ ջրեր. Կասպից տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը” (2001թ անգլերեն), “Արդար արքայազն. առաջնորդ լինելու ձեռնարկ” (2003թ անգլերեն):
Ռիչարդ Դոկմեջյանն անունն աշխարհին հայտնի է ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլեւ երկիր մոլորակում տեղի ունեցող մնացած ցեղասպանոթյունների եւ գլոբալ ահաբեկչության վերաբերյալ կատարած բազմաթիվ ուսումնասիրություններով:
Նա արդեն երկար տարիներ քաղաքական գիտություններ է դասավանդում Նյու-Յորքի Բրունսվիք եւ Կոնեկտիկուտ համալսարաններում: