

.gif)
Աշխարհահռչակ հայ երաժիշտ Ռիչարդ Հակոբյանը (նվագում է արեւելյան ուդ գործիքի վրա), ծնվել է 1937թ` Կալիֆոռնիայի Ֆաուլ փոքրիկ քաղաքում:
Երաժշտությամբ զբաղվել է դեռ մանուկ հասակից: Ջութակ եւ կլարնետ նվագել սովորել է 9 տարեկանում, իսկ ուդ` 12:
Սկզբում Ռիչարդն ինքնուրույն է զբաղվել երաժշտությամբ` մինչեւ որ այն ժամանակ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտ Կարպիս Բաքրջյանը պատանուն հրավիրել է ուսանելու արեւեյլան երաժշտության տեսություն եւ ուդ նվագել սովորել:
Հակոբյանը հռչակավոր է դարձել 1960-ականներին` ելույթներ ունենալով Kef Time երաժշտական խմբով (դա այն ժամանակ ամերիկահայության շրջանում շատ հայտնի խումբ էր, որը նվագում էր ժողովրդական հայտնի պարային ռիթմեր):
Հակոբյանը ելութներ է ունեցել ԱՄՆ տարբեր նահանգներում եւ դասավանդեկ է Մանհեթնի երաժշտական բուհի ասպիրանտուրայում, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում:
Այժմ նա նվագում է 50-ից ավելի երաժշտական գործիքների վրա:
Այն հազվագյուտ երաժիշտներից է Ռ. Հակոբյանը, որոնց տրվել է ուդի վարպետի կոչումը:
Հակոբյանի որդին ջութակահար Հարոլդ Հակոբյանն է, ով նաեւ հայտնի երաժշտական պրոդյուսեր է:
"Kef Time" խմբի հետ նա բազմաթիվ ձայնասկավառակներ է թողարկել.
"Գարուն Հայաստան", "Երեկոն Սեւանի ափին", "Հայկական լավագույն ազգային երաժշտություն", "Դարավոր հայկական երաժշտությունը" եւ այլն: