Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Roger Tatarian

Roger Tatarian Roger Tatarian

   Ամերիկահայ հայտնի լրագրող, վերլուծաբան, ամերիկյան United Press International լրատվական գործակալության փոխնախագահ եւ գլխավոր խմբագիր Ռոջեր Թաթարյանը ծնվել է 1917թ Բիթլիսում:
   Թաթարյանների ընտանիքը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել, երբ Ռոջերը փոքր երեխա էր:  
   Մեծացել է Ֆրեզնոյում` ամերիկահայ համայնքի կողքին: Միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին տղան անգլերեն լեզվի ուսուցիչի խնդրանքով սկսել է դպրոցի Longfellow Poet թրեթի համար նյութեր գրել:
   Դպրոցական տարիներից էլ սկսվել է Թաթարյանի լրագրողական կարիերան:
   Խոստումնալից ապագայով լրագրողն ուսումը շարունակել է Ֆրեզնոյի քոլեջում եւ ավարտելով այն 1938թ` ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան:
   Աշխատանքի անցնելով ամերիկյան խոշորագույն լրատվական գործակալություններից մեկում` United Press International-ում, Թաթարյանը լուսաբանել է Երկրորդ Աշխարհամարտը:
   1940թ Թաթարյանն ամուսնացել է Յունիս անունով մի ամերիկուհու հետ: Զույգը մի զավակ է ունեցել` Ալանը:
   34 տարեկանում որպես UPI-ի լավագույն թղթակից նշանակվել է եվրոպական, մերձավոր արեւելյան, աֆրիկյան եւ ասիական երկրների լուրերով զբաղվող բաժին ղեկավար, ապա զբաղեցրել գործակալության Լոնդոնի եւ Հռոմի մասնաճյուղերի ղեկվարի պաշտոնը` զուգահեռ ղեկավարելով Վաշինգտոնի բաժնի լրատվական խմբագրի պաշտոնը:
   Որոշ ժամանակ անց Թաթարյանը դարձել է այն ժամանակվա Associated Press խոշորագույն լրատվական գործակալության մրցակից հիմնարկի` UPI-ի գլխավոր խմբագիրը:
   1960թ, 1961թ եւ 1985թ Թաթարյանը Պուլիցերյան մրցանակի ժյուրիի անդամ է եղել:                         
   Արժանացել է բազմաթիվ մրցացակների է. Elijah Parrish Lovejoy, Օհայո համալսարանի հատուկ մրցանակի, 1980թ Colby քոլեջի կողմից իրավագիտության պատվավոր դոկտորի կոչման:
   UPI-ից հեռանալուց հետո Թաթարյանը վերադարձել է Ֆրեզնո եւ սկսել դասավանդել Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի լրագրության ֆակուլտետում:
   Որպես խորհրդատու աշխատել է մի շարք թերթերում, այդ թվում Ֆրեզնոյում լույս տեսնող Fresno Bee-ում:
   Թաթարյանը նաեւ որպես խորհրդական աշխատել է բազմաթիվ տեղական եւ կառավարական մարմիններում:
   Հեղինակն է Սգո օր /Day of Mourning/ եւ Ամոթի օր /Day of Shame/ էսեների:
  Մահացել է 1995թ Ֆրեզնոյում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?