Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Rouben Adalian

Rouben Adalian

   Ականավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1987թ) եւ պրոֆեսոր (1993թ) Ռուբեն Պողոսի Ադալյանը ծնվել է 1955թ հուլիսի 5-ին Բեյրությում: 
   1987թ ավարտել է Լոս-Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը: 1993թ-ից դասավանդում է Վաշինգտոնի Ջորջ Թաունի համալսարանում, 1996թ-ից Միչիգանի Էն Էրբոր համալսարանում: 1995թ-ից Քեմբրիջի ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների եւ փաստագրման Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահն է: 1997թ-ից Հայկական ազգային ինստիտուտի (Վաշինգտոն) տնօրենն է եւ միաժամանակ դասախոսել է Ջոն Հոպկինսի համալսարանում: Հեղինակի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ պատմագիտությոանը (Նիկողայոս Ադոնց, Մխիթարյան Միաբանություններ եւ այլն), Հայոց Մեծ Եղեռնին “Հայոց Ցեղասպանություն 1915-18թթ, ԱՄՆ արխիվների ուղեցույց” (1994թ), Հայկական հարցի տարբեր հիմնախնդիրների լուսաբանումը, ՀՀ արտաքին քաղաքականության պատմություն եւ այլն: Կազմել է “Հայաստանի պատմական բառարանը”, “Ասիական-օվկիանյան պատմական ուսումնասիրությունների մատենաշարը” ( 2002թ): Մեծ ավանդ ունի “Ցեղասպանության հանրագիտարան” (1999թ Օքսֆորդ) երկհատորյակի կազմման, խմբագրման եւ հրատարակման աշխատանքներում:
   1996թ-ից բնակություն է հաստատել ԱՄՆ:

 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?