Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Rouben Mamoulian

Rouben Mamoulian Rouben Mamoulian

   20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինո ռեժիսորների անվանացանկն է համալրում ամերկահայ Ռուբեն Զաքարի Մամուլյանը: Ծնվել է 1897թ հոկտեմբերի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում, մեծահարուստ բանկիրի ընտանիքում։ Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվ. Վախթանգովի թատերական ստուդիան։
   1923թ մեկնել է ԱՄՆ եւ ուսանել “Արեւելյան” երաժշտական դպրոցում, մասնագիտանալով թատերական եւ օպերային արվեստի ոլորտում:
   1920 թ-ից Լոնդոնի և Փարիզի, 1923 թ-ից էլ Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման պատմության ընթացքի վրա։
Աշխարհի խոշորագույն թատրոններոից մեկում` Նյու Յորքի “Բրոդվեյում” ռեժիսորական աշխատանքներ սկսել է իրականացնել 1927թ-ից: Այնտեղ նա առաջիներից էր, ով հանրության դատին է ներկայացրել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են “Օկլահոմա” 1943 թ Նյու Յորք, “Կարուսել” 1945 թ Նյու Յորք, “Աստղերի մեջ կորած” 1949թ Նյու Յորք:
   1929թ-ից նկարահանել է կինոնկարներ՝ որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։ Առաջին անգամ է օգտագործել երկու միկրոֆոնով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկներ։ “Քաղաքի փողոցները” ֆիլմում է առաջին անգամ հնչել է ձայնը կադրից դուրս։ “Արյուն և ավազ” կինոնկարը առաջին գունավոր երկար կինոնկարն է է եղել կինոաշխարհի պատմության մեջ։
   Չափազանց մեծ է Մամուլյանի կինոժապավենների անվանացանկը.
   “Ծափահարություններ” 1929 թ, “Քաղաքի փողոցները” 1930 թ.”Բժիշկ Ջեքիլը և միստեր Հայդը” 1932 թ, “Սիրիր ինձ այս գիշեր” 1932 թ, “Երգ երգոց” 1933 թ, “Քրիստինա թագուհին” 1933 թ, “Մենք նորից ապրում ենք” 1934 թ, “Բեքքի Շարփ” 1935 թ, “Ուրախ ավազակը” 1936 թ, “Ոսկե տղան” 1939 թ, “Զորրոյի նշանը” 1940 թ, “Արյուն և ավազ” 1940 թ, “Մետաքսե գուլպաներ” 1956թ:
   Բազմաթիվ են նաեւ թատերական ներկայացումները.
   “Դռան թակոց” 1922 թ Լոնդոն, “Ֆաուստ” 1925 թ Ռոչեստեր ԱՄՆ, “Կարմեն (Բիզե)” 1926 թ Ռոչեստեր ԱՄՆ, “Քույր Բեատրիս” 1926 թ. Ռոչեստեր ԱՄՆ, “Պորգի (Հեյվորդ) 1927թ Նյու Յորք, “Պորգի և Բես 1927 թ Նյու Յորք, “Մի ամիս գյուղում” 1929 թ Նյու Յորք:
   1964թ գրել և հրատարակել է մանկական “Աբիգայլ” գիրքը։ Կյանքի մայրամուտին թարգմանել է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի “Համլետը”: 1968թ այցելել է հայրենի երկիր Հայաստան։
Մեծ վարպետի մրցանակների շարքը բավական հարուստ է:
   ”Ուրախ ավազակը” ֆիլմը 1936 թ. Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն ֆիլմ։ “Արյուն և ավազ” ժապավենը 1940 թ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։ 1980թ Մամուլյանի անունը ներառվել է “Բրոդվեյի փառքի դահլիճ” հեղինակավոր անվանաշարում: Կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար 1983թ արժանացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ “Գրիֆֆիթի” մրցանակի։ Հայ կինովարպետի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։
   Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?