Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Sergei Dovlatov

Sergei Dovlatov Sergei Dovlatov

   Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ սեպտեմբերի 3-ին` Ուֆայում: Դովլաթովի մայրը` Նորան հայուհի էր, հայրը` հրեա:
   1945թ Սերգեյն ընտանիքով տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ (այդ ժամանակ` Լենինգրադ) եւ սովորել տեղի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում (ֆիններենի խմբում): Երկու կուրս սովորելուց հետո կիսատ է թողել ուսումը եւ զորակոչվել բանակ:
Վերադառնալով զինծառայությունից` Դովլաթովը սկսել է զբաղվել լրագրությամբ` թղթակցելով բազմաթիվ պետերբուրգյան պարբերականների:
   Ավելի ուշ դարձել է "Սովետական Էստոնիա" թերթի թղթակիցը:
    Շուտով որպես զբոսաշրջավար (գիդ) սկսել է աշխատել Պուշկինի թանգարանում:
   Իր ստեղծագործությունները տպագրելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել խորհրդային տարիներին:
   Առաջին անգամ 1976թ-ին նրա գործերից մի քանիսը տպագրվել են արեւմտան մի քանի ռուսալեզու պարբերականներում: Դրա համար Դովլաթովին դուրս են հանել ԽՍՀՄ-ի լրագրողների միությունից: Սովետական իշխանությունները թույլ չեն տվել նրան աշխատանքի ընդունվել:  Դովլաթովի համար սկսվել է աղքատության եւ հարբեցողության դժվարին ծանր մի շրջան:
   1979թ-ին հեռացել է ԽՍՀՄ-ից եւ կնոջ, դստեր ու մոր հետ բնակություն հաստատել Նյու-Յորքում: Ավելի ուշ դարձել է "The New American" ռուսալեզու թերթի համախմբագիրը:
   1980-ականներին տպագրվելով ամերիկյան "The New Yorker" հայտնի պարբերականում, Դովլաթովը վերջապես հռչակ է ձեռք բերել:
    ԱՄՆ-ում ապրած 12 տարիներին գրողը Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում 12 գիրք է հրատարակել:
   1977թ լույս տեսել "Անտեսանելի գիրք", 1981թ "Կոմպրոմիս", 1983թ "Արգելոց", "Մերոնք","Միայնակների քայլերթ", 1986թ "Արտասահմանցին", 1987թ "Պատկերացում", 1990թ"Մասնաճյուղ", "Գրառումների գրքեր" եւ այս ցանկը դեռ կարելի է շարունակել:
   Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ օգոստոսի 24-ին` Նյու-Յորքում:
   Նրա մահից եւ Խորհրդային Միության փլուզումից հետո գրողի պատմվածքների բազմաթիվ ժողովածուներ նոր սկսել են լույս տեսնել Ռուսաստանում:
    Դովլաթովն իր հայկական արմատներին է անդրադարձել "Մերոնք" գրքում: Մահվանից առաջ իր վերջին հարցազրույցում խոստովանել է, որ Ղարաբաղյան շարժումը ու Միացյալ Նահանգներում հայ գրող Հրանտ Մաթեւոսյանի հետ հանդիպումը իր մեջ արթնացրել են հայկական գիտակցությունը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?