Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Steven Derounian

Steven Derounian Steven Derounian

   Ամերիկահայ քաղաքական գործիչ, Նյու-Յորքից կոնգրեսական (հանրապետական կուսակցությունից) Սթիվըն Տերունյանը ծնվել է 1918թ ապրիլի 6-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, հայազգի Պոսող Տերունյանի եւ Էլիզ Աբրահամյանի ընտանիքում:
   Բալկանյան պատերազմի տարիներին Տերունյանների ընտանիքը 3-ամյա Սթիվընի եւ 2 եղբայրների` Ավետիսի եւ Հակոբի (ամերիկահայ հայտնի գրող, լրագրող, գրական կեղծանունը Ջոն Ռոյ Կառլսոն) հետ միասին Բուլղարիայից հեռացել են ԱՄՆ եւ հաստատվել Նյու-Յորքում:
Տղան հաճախել է տեղի միջնակարգ դպրոցներից մեկը, որն ավարտելուց հետո ուսում է ստացել Նյու-Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1938թ), զուգահեռ իրավունք է ուսումնասիրել “Fordham” իրավագիտության դպրոցում 1942թ:
   1942թ որպես շարքային զորակոչվել է ամերիկյան բանակ եւ ավարտելով զինվորական դպրոցը` ստացել է հետեւակային սպայի աստիճան, որից հետո ծառայությունը շարունակելու է ուղարկվել 103-րդ հետեւակային գունդ:
   1944-46թթ փայլուն իրականացնելով իր վրա դրված առաջադրնքը, 1946թ մայիսին ստացել է կապիտանի կոչում: Մարտերի ժամանակ վիրավորվելու համար պարգեւատրվել է Purple Heart մեդալով եւ ԱՄՆ զինված ուժերը հայազգի ռազմաքաղաքական գործչին կրկնակի անգամ արժանացրել է` պարգեւատրելով Բրոնզե աստղ շքանշանով:
   1948-52թթ աշխատել է Հյս. Հեմփսթիդ քաղաքի քաղաքապետարանում:
   1953թ հունվարին կայացած Կոնգրեսի ընտրություններում հաղթել է մրցապայքարում եւ ընտրվել կոնգրեսական (հանրապետական) Նյու-Յորքից եւ մինչեւ 1965թ հունվար զբաղեցրել է կոնգրեսականի պաշտոնը:
   Այնուհետեւ 1969-81թթ Նյու-Յորքի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր է աշխատել: Տերունյանը նաեւ Տեխասի համալսարանի պրոֆեսոր է:
   Աշխատել է ԱՄՆ փաստաբանների ասոցիացիայում, ինչպես նաեւ Նյու-Յորքի նահանգային փաստաբանական ասոցիացիայում:
   1947թ ամուսնացել է ամերիկուհի Էմիլիա Աննա Քենարդի հետ, ում հետ ապրել է մինչեւ մահ: Երեք զավակների հայր է եղել:
   Մահացել է 89 տարեկան հասակաում` 2007թ ապրիլի 17-ին Տեխաս նահանգի Օստին քաղաքում, ուր բնակվում էր թոշակի անցնելուց հետո:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?