

.gif)
Հայազագի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը (իսկական անունը Թամարա Արտեմի Պետրոսյան), ծնվել է 1906թ մարտի 16-ին Ուզբեկստանի Գորչակովո գյուղում, հայի ընտանիքում: Պարի հանդեպ սերը Թամարայի մոտ ծնվել է մանուկ հասակում, երբ հաճախում էր Ուզբեկստանի երգի ու պարի ազգային թատրոն:
Մեծ բեմ բարձրացել է 12 տարեկանում: 1921թ ընդունվել է Տաշքենդի ռուսական բալետի դպրոցը: 1925թ ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանը:
1926-28թթ պարել է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլում: 1928-34թթ մասնակցել է Ուզբեկստանի մի քանի քաղաքներում երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը:
1935թ մասնակցել է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին` արժանանալով պատավավոր առաջին մրցանակին եւ անձամբ Մեծ-Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգեւատրվել ոսկե մեդալով:
Նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին Թամարան չի դադարեցրել իր ստեղծագործական գործունեությունը` մարտական ոգի ներշնչելով ճակատում կովող մարտիկներն:
Պատերազմից հետո շարունակել է համերգաշարերով հանդես գալ աշխարի տարբեր մայրցամաքներում: Նրա պարային համարները ուղեկցվում էին իր իսկ գրած երաժշտությամբ եւ սեփական կատարումներով:
1941թ արժանացել է ԽՍՀՄ պետական պարգեւի, 6 անգամ Լենինի անվան շքանշանի, ինչպես նաեւ մի շարք այլ մեդալների եւ պարգեւների:
Հայազգի արտիստուհին մահացել է 1991թ:
1986թ նրա կենդանության օրոք Տաշքենդում բացվել է Թամարա խանում տուն-թանգարանը, որտեղ ցուցադրվել եւ այժմ էլ ցուցադրվում են պարուհու բեմական հագուստները, լուսանկարները, չհրատարակված հուշերը, կարելի է լսել նաեւ հայ արտիստուհու երգերը: