Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


ՏԻԳՐԱՆ Բ

Արտաշեսյանների հարստության երրորդ թագավորի` Տիգրան Ա-ի որդին է հայոց արքայից-արքա ՏիգրանԲ Մեծը (95- 55 ՔԱ), ում օրոք Հայաստանը գերտերություն դարձավ: Երկրի սահմանները ձգվում էին Միջերկրականից մինչեւ Կասպից ծով եւ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ ՔԱ 112թ Պարթեւաց արքայից-արքա Միհրդատ Արշակունու զորքերը ներխուժեցին Հայաստան, պարտության մատնեցին հայերին եւ գերի վերցրին 40 ամյա թագաժառանգ Տիգրանին: ՔԱ 95թ` Տիգրան Ա-ի մահից հետո Պարթևաստանի արքա Միհրդատ 2-ին Հայաստանի հարավ–արևելյան 70 հովիտները զիջելուց հետո, նա ազատ արձակեց արքայազն Տիգրանին եւ վերջինս ժառանգեց Հայոց գահը: ՔԱ 93թ Տիգրան Բ Մեծը Հայքին միացրեց Ծոփաց թագավորությունը: Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը, տեսնելով Տիգրանի հեռահար նպատակները, ամեն ջանք գործադրեց նրա հետ բարեկամանալու համար եւ հայոց արքային կնության տվեց իր գեղեցկուհի դստերը` Կլեոպատրային: ՔԱ 85թ հայ–պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատեց իր գերիշխանությունը, որից հետո պարթև Արշակունիները նրան հանձնեցին «արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Մեծը ՔԱ 70-ական թթ. հիմնադրեց արքայական քաղաք Տիգրանակերտը` այն դարձնելով Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը: Վերջինս նվաճվել և մասնակիորեն ավերվել է ՔԱ 69թ, հռոմեացի կայսր Լուկուլլոսի արշավանքների ժամանակ, երբ հայկական զորքերը ժամանակավոր պարտություն կրեցին թշնամուց: Տիգրանն ամեն գնով փորձում էր պահպանել երկրի անկախությունը եւ Արածանի ափին տեղի ունեցած վճռական մարտում նրա գլխավորած բանակը ջախջախիչ հարված հասցնելով հռոմեական զորքին` ստիպեց նահանջել նրանց: Այդ հաղթանակով նա խափանեց հայոց հողերը զավթելու Հռոմի ծրագրիրը: Արքայից-արքան ՔԱ 64թ Պարթև Հրահատ 3-րդ արքայի հետ համաձայնագիր է կնքեց, որով հիմք դրվեց Հռոմի դեմ հայ–պարթևական ռազմաքաղաքական դաշինքին, այդ կերպ պահպանելով պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հայոց պատմության մեջ վառ է մնացել Հայոց արքայից-արքայի կերպարը: Նրա գեղարվեստական կերպարը մարմնավորող գիրքը հեղինակել է Հայկ Խաչատրյանը: “Տիգրան Մեծ” տեսաֆիլմ նկարահանելու գաղափար ուներ աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովը:
 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?