Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Vahram Papazyan

Vahram Papazyan

    Հայազգի մեծ դերասան եւ գրող Վահրամ Փափազյանը ծնվել է 1888թ` Պոլսում: Սովորել է Գատը գյուղի դպրոցում: Ապա ուսումը շարունակել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտելուց հետո` Միլանի գեղարվեստի ակադեմիայում: 
   Փափազյանն իր դերասանական կարիերան սկսել է 1907թ-ից` սկզբում խաղալով Ստամբուլի թատրոններում, ապա իտալական շրջիկ թատրոնում, իսկ հետո շարունակել Փարիզի բեմերում: 1922թ եկել է Հայրենիք եւ աշխատանքի անցել պետական թատրոնում: Այնուհետեւ աշխատել է Բաքվի եւ Թբիլիսիի թատրոններում: Խաղացել է Ռուսաստանի բազմաթիվ բեմերում: Խորհրդային Միության տարիներին համարվել է Շեքսպիրյան հերոսների լավագույն մարմնավորողը` հատկապես փայլել է Օթելլոյի եւ Լիր արքայի դերակատարումներով:
1954թ վերահաստատվել է Հայաստանում եւ մինչեւ մահ խաղացել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում` համարվելով բեմի աստղը: 
    Փափազյանը նաեւ հեղինակել է գրական երկեր: Հայտնի ստեղծագործություններն են` “Հետադարձ հայացք”  հուշագրությունը, “Վանա կատուն” եւ այլն: Դերասանը փորձեր է արել նաեւ կինոյի աշխարհում: Մահացել է Երեւանում` 1968թ: Նրա անունն է կրում Ստեփանակերտի պետական թատրոնը:

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?