Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Varaztad Kazanjian

Varaztad Kazanjian Varaztad Kazanjian

    Ականավոր վիրաբույժ, պլաստիկ վիրահատության նախահայր Վարազդատ Հովհաննեսի Ղազանչյանը ծնվել է 1879թ. մարտի 18-ին, Արեւմտյան Հայաստանի Երզնկա քաղաքում:
Անգնահատելի ու ահռելի է նրա ավանդը պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Հենց այդ հրաշալի մասնագետի տաղանդի ու վարպետության շնորհիվ էր, որ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին հազարավոր զինվորներ վերականգնեցին ականներից ու փամփուշտներից այլանդակված իրենց դեմքերը:
   Սկզբում սովորել է ծննդավայրի հայկական դպրոցներից մեկում:
   Նրա պատանեկության տարիներին գործի դրվել հայերն Արեւմտյան Հայսատանից տարհանելու սուլթան Աբդուլ Համիդի անմարդկային ծրագիրը:
   Պատանին ներգրավված լինելով քաղաքական ակտիվիստների շարքերը, թռուցիկներ էր բաժանում հայերի հանդեպ իրականացվող վայրագությունների վերաբերյալ:
   Թուրք ժանդարմներն այդ մասին շուտով տեղեկնում են, սակայն նրանց չի հաջողվում ձերբակալել երիտասարդին, քանի որ ԱՄՆ բնակություն հաստատած Ղազանչյանների բարեկամները շատ արագ իրականացնում են տղայի փախուստը ԱՄՆ:
   Սկզբնական շրջանում ժամանակավոր հաստատվում է Մասաչուսեթսում եւ աշխատանքի անցնում տեղի ալրաղացներից մեկում` ստանալով չնչին աշխատավարձ: Զուգահեռ հաճախում է հայկական գիշերօթիկ դպրոց:
   1900թ ստանալով ամերիկայի քաղաքացիություն` որոշում է ընդունվել բուհ եւ ատամնաբույժ դառնալ:
   Ընդունվում է Հարվարդի համալսարանի ատամնաբուժական դպրոցը: Ուսանելու տարիներին սկսում է հետաքրքրվել պրոթեզային ատամնաբուժությամբ եւ համալսարանին կից ատամնաբուժական կլինիկայում կյանքի է կոչում այդ ոլորտին վերաբերող իր նոր գաղափարները: Նրա մշակած մեթոդների շնորհիվ իրականացվում է ծնոտային կոտրվածքի պլաստիկ վերականգնում: 
   1905թ ավարտելով ուսումը Խազանչյանը որպես ատամնաբույժ անցնում է աշխատանքի, զուգահեռ դասավանդելով Հարվարդում ատամների պրոտեզավորում: 1912թ նշանակվում է այդ ամբիոնի վարիչ: Նույն տարում ընդունվում է Բոստոնի Բժշկական համալսարան եւ 2 տարի անց դառնում հաստատության պրոթեզային լաբորատորիայի ղեկավարը:
   1915թ արդեն դոկտոր Ղազանչյանը Հարվարդի Միության ատամնաբուժական նորաստեղծ բաժանմունքի առաջին ղեկավարն էր: Շուտով Ֆրանսիայում հիմնում է դիմածնոտային կլինիկա:
Առաջին Աշխարհամարտի տարիներին Բրիտանական զինված ուժերի խնդրանքով եւ աջակցությամբ ընդլայնեց կլինիկայի տարածքային եւ բուժտեխնիկական հնարավորությունները` ռազմաճակատում դեմքի հետ խնդիրներ ունեցող զինվորներն պլաստիկ վիրահատական օգնություն ցուցաբերելու նպատակով: Նրան այնտեղ անվանում էին “Արեւմտյան ճակատի հրաշագործ”: Այդ ժամանակ նա միակ մարդն էր, ով տիրապետում էր պրոթեզների տեխնոլոգիային եւ կարողանում էր վերականգնել լիովին ջախջախված դեմքը:
   1919թ. Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ 5-րդը Բուկինգհեմյան պալատում անձամբ ընդունելով դոկտոր Ղազանչյանին նրան շնորհում է թագավորության բարձրաստիճան “Սբ. Միշելի եւ Սբ. Ջորջի”շքանշանը:
   Շուտով Ղազանչյանը վերադառնում է Միացյալ Նահանգներ եւ Հարվարդի համալսարանում պաշտպանելով դոկտորական թեզը, դառնում ռազմական ոլորտում դիմածնոտային վիրաբուժության պրոֆեսոր եւ հիմնում է մի կենտրոն նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն լուծել իրենց արատների հետ կապված խնդիրնեը:
   1922թ նրան շնորհվում է Հարվարդի համալսարանի “Պլաստիկ վիրաբուժության առաջին դոկտորի” աստիճան:
   Մեր հայրենակիցն ավելի քան 150 հոդված է հրապարակել պլաստիկ վերականգնողական վիրահատության թեմայով, որոնք առնչվում են դիմածնոտային դեֆորմացիաներին:
Դոկտոր Ջոն Մարքիզ Կոնվերսի հետ համատեղ հրատարակած “Դեմքի վնասվածքների վիրահատական բուժումը” գիրքը աննախադեպ ուսումնական ձեռնարկ դարձավ այդ ոլորտն ուսումնասիրողների համար:
   Դոկտոր Ղազանչյանի մրցանակների, պատվոգրերի եւ մեդալների թիվը դժվարությամբ կարելի է հաշվել: Պլաստիկ վիրաբուժության ոլորտում ահռելի ավանդի եւ նորամուծությունների համար արժանացել է թե ԱՄՆ, եւ թե արտերկրի գնահատանքին: Bowdoin քոլեջը 1952թ նրան շնորհել է “Գիտությունների դոկտորի” աստիճան:
   Ի հավելումն վերը նշվածների, Ղազանչյանը եղել է “Պլաստիկ վիրաբուժության ամերիկյան ասոցիացիայի” եւ “Դիմածնոտային վիրաբուժության ամերիկան ասոցիացիայի” նախագահը, ինչպես նաեւ պլաստիկ վիրաբուժության եւ ատամնաբուժության հետ կապ ունեցող բազմաթիվ այլ հեղինակավոր հաստատություններ է ղեկավարել:
   Վարազդատ Ղազանչյանը մահացել է 1974թ հոկտեմբերի 19-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում` անգնահատելի ավանդ թողնելով հետագա սերունդներին :
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?