Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Vartan Gregorian

Vartan Gregorian Vartan Gregorian

   Ամերիկահայ գիտնական, լեզվաբան, Նյու Յորքի Քարնեգի մարդասիրական կառույցի նախագահ Վարդան Գրիգորյանը ծնվել է 1934թ ապրիլի 8-ին, Իրանի Թավրիզ քաղաքում, Սամվել եւ Շուշանիկ Գրիգորյանների ընտանիքում:
   Նախնական կրթությունն ստացել է Իրանում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Լիբանանի Collège Arménien հաստատությունում: Մասնագիտացել է ֆրանսերեն լեզվի եւ գրականության ասպարեզում:
   Այն ժամանակվա Հայաստանի վարչապետ, ինչպես նաեւ քոլեջի տնօրեն Սիմոն Վրացյանը պատանուն խորհուրդ է տվել բարձրագույն կրթությունը շարունակել Միացյալ Նահանգներում` հայկական մեծ համայնք ունեցող մեկ այլ երկրում: 1956թ քննություն հանձնելով զուգահեռ Կալիֆոռնիա նահանգի Բերքլի եւ Սթենֆորդ համալսարաններում` դրական գնահատականնեով միաժամանակ 2 հաստատություն է ընդունվել: Սակայն Բերքլի համալսարանի պատասխանը մեկ ամիս ուշացումով տեղ հասելնելու պատճառով, տղան դարձել է Սթենֆորդի ուսանող:
   1958թ ստանալով պատմական եւ բանասիրական գիտությունների բակալավրի որակավորում` ավարտել է համալսարանը: Մինչեւ ասպիրանտուրա ընդունվելը Գրիգոյանը Սան Ֆրանցիսկոյի պետական քոլեջում դասավանդել է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պատմություն առարկաները: 1964թ Սթենֆորդում պաշտպանելով գիտական թեզը` արժանացել է պատմաբանասիրական գիտությունների թեկնածուի կոչման:
   1968-1972թթ որպես դոցենտ դասախոսել է Կալիֆոռնիա համալսարանում: 1970-72թթ դասավանդել է Օստին քաղաքի համալսարանում եւ հաստատության հատուկ նախագծերի հեղինակն է եղել:
   1972թ Փենսիլվանիա համալսարանում դասախոսել է որպես հայկական, կովկասյան եւ հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր:
   1974թ, երբ Փենսիլվանիա համալսարանը միացրել է տղաների եւ աղջիկների քոլեջները մեկ հաստատության կազմում, հայ պրոֆեսորը դարձել է արվեստի եւ գիտության բարձրագույն դպրոցի դեկանը: Որպես այդպիսին, նա առաջին մարդն էր նման պաշտոնում: 1978թ բարձրացվել է նրա պաշտոնը եւ զբաղեցրել է հաստատության պրոռեկտորի աթոռը:
   Համալսարանի պատերից դուրս սակայն Գրիգորյանը այլ հետաքրքրություններ էլ է ունեցել: 1970-ականներին Նյու Յորքի հանրային գադարանը լուրջ ֆինասական խնդիրների առաջ էր կանգնել եւ վիճակը վերահսկելու ու ճգնաժամից հանելու համար հարմար թեկնածու էին փենտրում գրադարանի ղեկավար խորհրդի անդամները: Ստանալով նման առաջարկ, 1981թ Գրիգորյանը սիրով ստանձնել է այդ պատասխանատու եւ դժվարին գործը ու 8 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում գրադարանի բյուջեն կրկնապատկել է, ավելի քան 400 նոր աշխատատեղեր է բացել հիմնարկում, կառույցի շենքն էլ հիմնավերանորոգվել է:
   Հայ գիտնականի եւ հմուտ ղեկավարի շնորհիվ Նյու Յորքի հանրային գադարանը մշակութային կարեւոր հաստատություն է դարձել:
   1989թ նա լքել է գրադարանը` գիտական աշխատանքի վերադառնալու նպատակով: 1989-97թթ ղեկավարել է Բրաուն համալսարանը, որից հետո նույն պաշտոնին առաջադրվել է Կոլումբիա համալսարանում: 1997թ ընտրվել է Նյու Յորքի Քարնեգի մարդասիրական կառույցի նախագահ եւ այդ պաշտոնում ղեկավարում է մինչ օրս:
   Մարդասիրական գործունեությունների համար արժանացել է ազգային մարդասիրական մեդալի: Իր վաստակի համար 2004թ արժանացել է նախագահի ազատության մեդալի, որը Միացյալ Նահանգներում ամենաբարձր քաղաքացիական մրցանակն է: Ճանաչվել է նաեւ Սքոթլանդի Սընթ. Էնդրյուս համալսարանի պատվո դոկտոր, ընդգրկվել է “Հասարակական դիվանագիտության կենտրոնի”, “Brookings Doha” կենտրոնի եւ “Encyclopedia Britannica” հաստատության խմբագրական խորհրդի, ինչպես անեւ Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի եւ PARSA հասարակական հիմնադրամի խորհրդի կազմում:
Աշխարհի 56 հեղինակավոր ինստիտուտներ Գրիգորյանին շնորհել են պատվո աստիճաններ:
   2003թ հայազգի գիտնական, լեզվաբան, պատմաբանը “Ճանապարհ դեպի տուն. կյանքս եւ ժամանակները” ինքնակենսագրականում ներկայացրել է իր անցած ուղին եւ անձնական կյանքի բազում հետաքրքիր դրվագներ:

 

 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?