Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Vartan Malakian

Vartan Malakian Vartan Malakian

   Ամերիկահայ արվեստագետ քանդակագործ, հայտնի System of a Down ռոք խմբի գիթարահար եւ ոչ պակաս հայտնի Scars on Broadway խմբի մեներգիչ Դարոն Մալաքյանի հայրը` Վարդան Մալաքյանը ծնվել է 1947թ փետրվարի 14-ին` Իրաքում:
   Արվեստի նկատմամբ մեծ սերը Մալաքյանը դրսեւորել է դեռ մանուկ հասակում:
  18 տարեկանում բացել է արվեստի գործերի առաջին ցուցահանդեսը:
   Քանդակագործությունից եւ նկարչությունից բացի զբաղվել է նաեւ պարարվեստով:
   1968թ Մալաքյանն արդեն Իրաքի լավագույն պարուսույցն էր:
    Տարիներ շարունակ կազմակերպել է Broadway խոշորագույն շոուները:
    1972թ աշխատելով արվեստի ինստիտուտի ակադեմիայում / Academy of Arts Institute/ , հանդիպել է իր կյանքի սիրուն, հայուհի Զեփյուռին, ով նույնպես շատ տաղանդավոր քանդակագործ էր:
   1974թ զույգն ամուսնացել է Լիբանանում եւ տեղափոխվել ԱՄՆ` հաստատվելով Կալիֆոռնիայում: Այնտեղ էլ ծնվել է նրանց որդին` Դարոնը:  
   Վարդան Մալաքյանը ԱՄՆ-ում շարունակել է պարուսույցի եւ քանդակագործ-նկարչի կարիերան:  
   1981թ-ից պարի դասեր է տվել Գլենդեյլ քոլեջում, որտեղ էլ հայկական պարի խումբ է հիմնել:   
   1993թ բացել է Arka Gallery խորագրով հնադարյան արվեստի գործերի ցուցահանդեսը, որի ժամանակ վաճառել է 100 ավելի աշխատանքներ: 
   2001թ Los Angeles Times ամերիկյան հայտնի պարբերականը Վարդան Մալաքյանի ցուցահանդեսը քաղաքի պատմության մեջ եզակի իրադարձություն է համարել:
   Վ. Մալաքյանը արվեստի ինքնատիպ նմուշներ է ստացել յուղաներկով, ջրաներկով ինչպես նաեւ խճապակուց: 
   Արվեստի զարգացման եւ տարածման ուղղությամբ վերջերս մի նախագիծ կյանքի կոչեց Մալաքյանը` System of a Down խմբի ամենաշատ պահանջարկ վայելող ձայնասկավառակների շապիկները զարդարելով իր նկարներով:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?