

.gif)
Կենտրոնն է Ուփսալա քաղաքը: Շվեդահայ համայնքում կրոնական կյանքը սկսել է ձեւավորվել երկրում հայկական մշակութային միությունների ձեւավորումանը զուգընթաց: Հայ հոգեւորականները 1970թ ժամանակ առ ժամանակ այցելել են Շվեդիայի հայկական համայնքներ, պատարագ մատուցել եւ կնունքներ իրականացրել: Ստոկհոլմում, Ուրսալայում, Բութշիրկայում գործում են Հայ Առաքելական եկեղեցու խորհուրդները: Համայնքում հայկական եկեղեցի չկա, արարողությունները կատարվում են շվեդական եկեղեցիներում: Հայտնի է Ուպսալայի Սբ. Հովհաննես եկեղեցին: Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակը կարգում է հոգեւոր հովվին: Եկեղեցու գործունեության համար Շվեդիայի Ազատ եկեղեցին նպաստ է հատկացնում: 1991թ-ից շվեդահայ համայնքի հոգեւոր հովիվն է Սարգիս քահանա Մելքոնյանը: