Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Meqenoyac monastery


Click on image to enlarge

    Անվանում են նաեւ Մեքենոյաց վանք: Վաղ միջնադարում կառուցված այս վանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեքենիս գյուղի եզրին: Երկար ժամանակ ծառայել է որպես կրթական, մշակութային եւ կրոնական կարեւոր կենտրոն Հայաստանում: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վանքի առաջնորդ “Հայրերի հայր” Սողոմոն վարդապետը 701թ կազմել է վանքի Տերունական տոների լուսաբանումը եւ նահատակների հիշատակարանը` Տոնացույցը:
   13-19դդ վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին, Վահան Շողգոթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին:
   728թ Ատրպատականից պարսից Բաբանի հերոսակախմբերը ներխուժել են Գեղարքունիքի գավառ, սպանել 15 000 մարդու, կողոպտել վանքը, այրել եւ ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչ այդ խույս տալով վտանգից, վանքի միաբանության կեսը Սողոմոն վարդապետի գլխավորությամբ տեղափոխվել են Զրեսկ վանք, մնացածները` Արցախի Եղիշե առաքյալի վանք: Լքված եւ ավերված վանքը 788թ վերականգնվել է Սողոմոն Գառնեցու նախաձեռնությամբ: 855թ վանքում թաղվել է Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, ով վախճանվել է Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ:
   19 դ վերջում Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը վանքի միանավ բազիլիկ եկեղեցուց հս. արլ. սրբատաշ տուֆից կառուցել է Սբ. Աստվածածին եկեղեցին: Նա վանքին նվիրել է այգիներ, Գառնիում, Երեւանում, Եղեգիսում, 5 կրպակ Անիում, նախիրներ եւ այլն:
   Սբ. Աստվածածինը գմբեթավոր, արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձեւ, եռախորան, արլ. եւ հս. արմ. անկյուններում ավանդատներով հորինվածք ունի: Վանքի հվ. արլ. մասում 10 դարի կանգուն միմյանց կից 2 թաղածածկ եկեղեցինե կան:
   1170թ Ներսես Շնորհալին վանքից վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը` հայկական մյուս վանքերում կիրառելու նպատակով: Վանքը հզորանալով անկախացել է Սյունյաց մետրոպոլիտենությունից եւ իշխել ու հոգեւոր ղեկավարություն է իրականացրել աբողջ Գեղարքունիք գավառում, միայն 1513թ ընդունել է Տաթեիվի վանքի գերակայությունը:
   Վանքը վերանորոգվել է 16դ Մելիքբեկի կողմից, իսկ 1666թ վանահայր Խաչատուր Ջուղայեցին է բարեկարգման աշխատանքեր իրականացրել համալիրում:
   Վանքում պահպանվել են “Մեքենյաց Սբ. Նշան” խաչը, Կենաց փայտի մասունքով, որը 11դ բերվել է Եդեսիայից:

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?