

.gif)
Փութկու վանք, Սարի վանք: Այսպես են անվանում Վասպուրականի Մոկաց գավառում, Արտոս լեռնաշղթայի Եղերով լեռան արլ. լանջին կառուցված Մոկաց Սբ. Գեւորգ վանքը: Կառույցը հիմնել են Վասպուրականի Արծրունյաց թագավորները` 10-11դդ:
Վանքում 14-15դդ գործել է դպրոց, ուր ուսանել են գրիչներ, ընդօրինակվել են ձեռագրեր: 16 դարասկզբին դպրոցը փակվել է, բայց գրչատունը գոյատեւել է մինչեւ 17 դար: Հայտնի գործիչներ են Աստվածատուրը եւ նրա որդիներ Ստեփանոսն ու Հովհաննեսը: 1601թ Ստեփանոս եպիսկոպոսի նախաձեռնությամբ վանքը նորոգվել է, թաղածածկ դահլիճի հորինվածքվ Սբ. Գեւորգ եկեղեցուն արմ. կցվել է երկմույթ գավիթ: 1839թ շրջակայքում բնակվող քրդերը ներխուժել են վանք, սպանել վանահորը:
1887թ Աղթամարի կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը նորոգել է վանքը, կառուցել եկեղեցուն հվ. կից մատուռ, ուր պահվել է Սբ. Գեւորգի մասունքները եւ հյուրատուն:
19 դ վերջում վանքի ձեռագրերը տեղափոխվել են Աղթամարի վանք: