Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Александр Кемурджян

Александр Кемурджян Александр Кемурджян

   ԽՍՀՄ-ում տիեզերք թռիչքներ իրականացնող ծրագրի առաջին մասնագետների շարքում է հայազգի ականավոր գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի անունը: Ծնվել է 1921թ հոկտեմբերի 4-ին Վլադիկովկասում:
   Տիեզերանավեր արտադրող ռուսական “Լավոչկին դիզայն” գործարանի գլխավոր կոնստրուկտոր եւ դիզայներ Քեմուրջյանը նախագծել է առաջին “Լունախոդ” սարքը` հետազոտելու եւ բացահայտելու անհայտ մոլորակները:
   Չեռնոբիլի աղետից հետո, ԽՍՀՄ պաշտոնյաները Քեմուրջյանին նշանակել են վտանգավոր տարածքներում ճառագայթի տարածման ազդեցությունն ուսումնասիրող հարցերով հատուկ խորհրդական:
   1940թ Քեմուրջյանն ընդունվել է Մոսկվայի Բաումնաի անվան ուսումնարան եւ 2 տարի անց զորակոչվել է ռուսական բանակ: Մասնակցել է Կուրսկի, Դնեպրի մարտերին: Հայերնական պարքը պատվով կատարելուց հոտ վերադարձել եւ շարունակել է ուսումը: 1951թ ավարտել է գերազանց գնահատականներով: Անմիջապես աշխատանքի է անցել ՎԻՆԻ-100 գործարանում: 1957թ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 1959թ-ից գլխավորել է վերը նշված գործարանի նոր սկզբունքների առաջընթացի բաժինը: Նրա ղեկավարությամբ իրականացվել են օդային բարձիկների սարքերի ստեղծման եւ շահագործման աշխատանքները:
   1963 նշանակվել է ինքնագնաց “Լունախոդ” մեքենաների նախագիծը կյանքի կոչելու ծրագրի պատասխանատու ղեկավար:1969թ գործարանի փոխտնօրենն եւ գլխավոր կոնստրուկտորը:
Քեմուրջյանի ղեկավարությամբ ՎԻՆԻ-100 գործարանում ստեղծվել են տիեզերքն ուսումնասիրելու սարքերի նախագծմամբ եւ արտադրությամբ զբաղվող աշխատանքային խմբեր, ինչպես նաեւ ձեւավորվել տիեզերական տանսպորտաշինություն նոր ուղղություններ:
Այդ կոլեկտիվի ձեռքբերումների շաքից է լուսնի վրա ինքնագնաց “Լունախոդ-1” 1970թ եւ “Լունախոդ-2” 1973թ սարքերի տեղադրումն եւ շահագործումը, ինչպես նաեւ լուսնի, Մարսի եւ Վեներայի մակերասն ուսումնասիրելու համար շարժական սարքերի ստեղծումը:
    1971թ “Լունախոդ-1” սարքի գրանցած ցուցանիշների արդյունքների հիման վրա պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, իսկ 1977թ արժանացել է պրոֆեսորի կոչման:
   Ռեկորդային կարճ ժամանակում նախագծել է ՍՏՌ-1 հեռակառավարվող տրանսպորտային ռոբոտը, որը մեծ արդյունավերտությամբ է կիրառվում վթարվերի հետեւանքների վերացման ժամանակ:
    1991թ-ից ՎԻՆԻ-թրանս գործարանի գլխավոր գիտակաշխատողն է եղել:
Հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատությունների, 10 մոնոգրաֆների: 1970-ականներից հայազգի գիտնականն աշխարհի տարբեր երկրներում մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների:
1944թ արժանացել է Կարմիր Աստղի, 1945 եւ 1995թ Մեծ Հայրենականի, 1973թ Լենինյան, ապա Պատվո, 1971թ Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի շքանշաններին:
   Եղել է մի շարք կառույցների անդամ- “Ռուսաստանի տիեզերագնացների”, “ԱՄՆ տիեզերական միության”, “Եվրոպական գեոֆիզիկական միության” Գերմանիա, “Տիեզերքն ուսումնասիրող հանձնաժողովի” Ֆրանսիա:
    Տեզերագնացների միջազգային ասոցիացիայի որոշմամբ 1997թ արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը անվանակոչվել “Քեմուրջյանի” անունով:
   Քեմուրջյանի անցած ուղին, տիեզերքում կատարած նրա ուսումնասիրությունները հիմք են ծառայել ֆրանսիացի ռեժիսորի “Tank on the Moon” փաստագրական ֆիլմի համար:
   Հայ մեծությունը մահացել է 2003թ փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգում:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?