Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Անդոք Սյունի

Սյունյաց նախարարության նահապետ, Փառանձեմ թագուհու հայր, Մամիկոնյանների փեսա Անդոք Սյունին 4-րդ դարի հայ պետական ու քաղաքական ամենահեղինակավոր գործիչներից էր: Անդոք Սյունին զորավարական բարձր դիրքի է հասել 330-ականններին: 338թ-ից Արշավիր Կամսարականի հետ վարել է երկրի զինվորական գործերը: Արշակ 2–րդ թագավորի (350-368թթ) օրոք Անդոք իշխանը նշանակվել է Աղձնիքի եւ Տիգրանակերտի վերակացու: 350թ-ից` երբ Տիրան թագավորին գերի վերցրեցին` Անդովքն իր վրա վերցրեց երկրի պաշտպանությունը եւ մարտնչեց պարսկական բանակի դեմ: Հայ-հռոմեական զորքերը, որոնց ղեկավարում էին Անդոք Սյունին եւ Կոստանդիոս կայսրը, 350թ-ին Ոսխայի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեցին պարսից Շապուհ արքայի զորքերին եւ նրան ստիպեցին ճանաչել Հայաստանի անկախությունը եւ գահաժառանգ Արշակ 2-ի իրավունքները:
Անդոքն ավելի մեծ հեղինակություն ձեռք բերեց հատկապես այն բանից հետո, երբ Արշակ 2-րդը ամուսնացավ նրա դստեր` Փառանձեմի հետ: Շուտով Արշակը աներոջը որպես Սյունիքի նահապետ ճանաչեց:
368-69թթ Պարսից Շապուհ արքայի զորքերը պաշարեցին Արտագերս ամրոցը: Անդոքի դուստրը` Փառանձեմ թագուհին 14 ամիս պաշտպանեց ամորցը, սակայն հռոմեկան օժանդակ զորքերի օգնության այդպես էլ տեղ չհասան: Չնայած թագուհին շաունակում էր հերոսաբար դիմադրել, սակայն սովն ու հիվանդությունները թուլացրին հայկական զորքերին եւ պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը:
Շապուհն իր զորքով շարունակեց առաջ գնալ դեպի Տիգրանակերտ եւ սպանված թագուհու հորից` Անդոքից պահանջեց կամ իր զորքին թողնել քաղաքում գերիշխելու, կամ պաշար ուղարկել բանակի համար: Անդոքը բնականաբար մերժեց: Իսկ Շապուհը փորձեց վրեժխնդիր լինել` վերադարձին կողոպտելով Տիգրանակերտը: Սյունյաց իշխանն անպատիժ չթողեց պարսից արքայի այդ արարքը եւ մի տարի անց իր հեծելազորով փոթորիկի պես մտավ Տիզբոն եւ հրդեհեց քաղաքը, կողոպտեց արքունական գանձերը, անցավ Սյունիք, ապա Բյուզանդիա, քանի որ փեսան` Արշակ թագավորը, խուսափելով Պարսկաստանի հետ նոր բախումից նախընտրեց, որ Անդոքը հեռանա Հայաստանից իր համարձակ գործը հաղթական ավարտին հասցնելուց հետո:
Վերը նշված իրադարձությունները մանրամասն հիշատակվում են նաեւ Ստեփան Զորյանի “Պապ թագավոր” կոթողային պատմավեպում:
 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?