

.gif)
Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն (1990թ, 1992թ, 1993թ, 1995թ, 2004թ, 2006թ) ինչպես նաեւ Խորհրդային Միության վերջին չեմպիոն (1991թ) Արտաշես Միանսյանը ծնվել է 1967թ հունվարի 21-ին` Երեւանում:
1999թ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը եւ արժանացել է չեմպիոնի կոչման: 2000թ մասնակցել է ՖԻԴԵ-ի նոկ-աուտ համակարգով առաջնությանը, իսկ 1998թ` Նյու-Յորքում` բաց առաջնության եւ հիանալի արդյունք է ցույց տվել:
Մինասյանն 8 անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաների, որոնցից 2-ում` 2006թ եւ 2008թ հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է օլիմպիական չեմպիոն:
Պարգեւատրվել է պատվավոր Մովսես Խորենացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալներով: