Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Баграт Ионисян

Баграт Ионисян

   Անվանի գիտնական, կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Բագրատ Կոնստանտինի Իոնիսյանը ծնվել է 1911թ նոյեմբերի 5 Երեւանում:
   Գիտնականի աշխատանքները հիմնականում վերաբերում են աստղադիտակների ստեղծմանը: Ստանալով բարձրագույն տեխնիկական կրթություն 1936-85թթ աշխատել է Սանկտ-Պետերբուրգի օպտիկամեխանիկական գործարանում, 1956թ-ից նշանակվել է գործարանի գլխավոր կոնստրուկտոր եւ մեծածավալ աստղադիտական սարքերի բաժնի ղեկավար:
   1945-56թթ աշխատել է Սանկտ-Պետերբուգի պետական օպտիկական ինստիտուտում, 1957-65թթ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պոլկովոյի անվան գլխավոր աստղադիտարանում:
1964թ գիտնականին շնորհվել է տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան:
Հայ գիտնականի ղեկավարմամբ են ստեղծվել Ալմա-Աթայի, Աբասթումանի, Ղրիմի, ԽՍՀՄ ԳԱ հատուկ, Բյուրականի եւ շատ այլ խոշոր աստղադիտարանների աստղադիտական սարքերը, ինչպես նաեւ աշխարհի առաջին խոշոր` 6մ տրամագծով աստղադիտակը, որում առաջին անգամ կիրառվել է կառավարման նոր տեսակի համակարգ:
   1949թ գիտական եւ գործնական կապեր է հաստատել Բյուրականի աստղադիտարանի հետ:
   Մահացել է 1985 հոկտեմբերի 12 Սանկտ-Պետերբուրգում:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?