Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Бенон Севан

Бенон Севан Бенон Севан

   Հայազգի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի §Նավթ պարենի դիմաց¦ ծրագրի ղեկավար Բենոն Վահե Սեւանը ծնվել է 1937թ դեկտեմբերի 18-ին Նիկոսիայում` հայի ընտանիքում:
   Կրթվել է Նիկոսիայի հեղինակավոր Մելքոնյան ինստիտուտում: Ուսումը շարունակել է Նյու-Յորքի Կոլումբիա քոլեջում` ստանալով պատմության եւ փիլիսոփայության բակալավրի աստիճան, ապա տեղափոխվել է Կոլումբիա համալսարան եւ ուսանել միջազգային եւ հասարակական գործերի ֆակուլտետում:
   1965թ միացել է Միացյալ Ազգերի Կազամկերպությանը եւ սկսել է զբաղվել Իրան-Իրաքյան հակամարտության արդյունքում բանտարկյալների հետ կապված հարցերով: 1982-86թթ Սեւանը ՄԱԿ-ի տնտեսական եւ հասարակական հարցերով խորհրդի քարտուղարն էր: 1988թ ապրիլից զբաղեցրել է ՄԱԿ-ի քլխավոր քարտուղարի աֆղանական պատրեազմի հետ կապված հարցերով ներկայացուցչի քաղաքական բարձրաստիճան խորհրդականի պաշտոնը:
   1991թ հունվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նրան նշանակել է Աֆղանստան մարդասիրական օգնություն մատակարարող գրասենյակի ղեկավար: 1992թ հուլիսից Սեւանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականն էր:
   Բենոն Սեւանն ուշադրության կենտրոնում հայտնվեց 1997թ, երբ սկսվեց §Նավթ պարենի դիմաց¦ ծրագրի շրջանակում նրա գործի հետաքննությունը: Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյինից կաշառք էր ստացել նավթի կտրոնների ձեւով եւ թույլ էր տվել դրա դիմաց 11 միլիարդ դոլարի ռազմամաթերք եւ այլ պարագաներ կուտակել, ինչը Սադամի վարչակարգի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կոպիտ խախտում էր, նույնիսկ եթե Սեւանը փորձում էր համոզել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` զիջումների գնալ Իրաքի վարչակարգի նկատմամբ:
   2005թ փետրվարի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը խարդախության մեջ մասնակցություն ունենալու համար ժամանակավոր աշխատանքից ազատեց Սեւանին եւ ՄԱԿ-ի մեկ այլ պաշտոնյայի (վճարելով տարեկան մեկ դոլար, գումարած գործազրկության նպաստ եւ դիվանագիտական անձեռնմխելիություն տրամադրեց դատական հետապնդումից):
   2005թ օգոստոսի 8-ին ՄԱԿ-ը Փոլ Վոլքերի գլխավորությամբ մի զեկույց հրապարակեց, ըստ որի Սեւանը կաշառք էր ընդունել Իրաքի ղեկավարից եւ խորհուրդ տվեց հանել նրա վրայից ՄԱԿ-ի անձեռնմխելիությունը` թույլ տալով հետաքննություն անցկացնել հայ քաղաքական գործչի նկատմամբ:
   Զեկույցի հրապարակումից մեկ օր առաջ` 2005թ օգոստոսի 7-ին Սեւանը ինքնակամ հրաժարական տվեց եւ հեռացավ ՄԱԿ-ից եւ վերադարձավ ծննդավայր Նիկոսիա: 
   Այժմ էլ նա կնոջ եւ դստեր հետ ապրում է այնտեղ:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?