

.gif)
Ամերիկահայ քաղաքական գործիչ Բրեդլի Փոլ Ավագյանը ծնվել է 1961թ փետրվարի 4-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայազգի Լարի եւ Կատրին Ավագյանների ընտանիքում, ովքեր ծագումով պատմական Հայաստանի Մուշ քաղաքից են գաղթել ԱՄՆ:
Բրեդ Ավագյանը մեծացել է Օրեգոն նահանգում եւ հաճախել տեղի հանրային դպրոցներից մեկը: 1984թ ավարտել է Օրեգոնի նահանգային համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, հետո էլ ուսումը շարունակել է Լուիս եւ Քլարք իրավունքի բարձրագույն դպրոցում եւ 1990թ իրավաբանի դոկտորի կոչում ստանալով` ավարտել է հաստատությունը: “Փոխհատուցում երիտասարդներին” նախագիծն է կյանքի կոչել իրավական դպրոցում ուսանելու տարիներին: Մասնագիտական կրթություն ստանալուց անմիջապես հետո որպես դատապաշտպան աշխատանքի է անցել որպես մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակում: Հսկայական աշխատանքներ է իրականացրել “Ընտրողների իրավունքների պաշտպանությամբ” զբաղվող լիգայի վաշինգտոնյան գրասենյակը հիմնելու գործընթացի ժամանակ:
Նահանգապետ Բարբարա Ռոբերտսի նշանակմամբ Ավագյանն ստանձնել է “Հոգեվերլուծաբանների նահանգային խորհրդի” նախագահի պաշտոնը: Նա ղեկավարել է նաեւ Օրեգոնի “Գործարար կառավարման ցանցի”, ինչպես նաեւ “Աշխատավորների հանձնաժողովի” պատվավոր ղեկավարի պաշտոնում:
1998թ նահանգային Սենատի ընտրություններում հաղթանակ տանելով հակառակորդ հանրապետական Թոմ Հարթանգի նկատմամբ, հայազգի Ավագյանն անցել Օրեգոնի նահանգային Սենատ:
Իսկ 2002թ ընտրություններից հետո կրկին հաղթանակած քվեներով Օրեգոնի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Փորթլանդը: Նույն պաշտոնում վերընտրվել է նաեւ 2006թ:
Օրենսդիր մարմնում ղեկավարել է “Շրջակա միջավայրի եւ բնական հանածոների հանձնաժողովը”, իսկ 2007թ նահանգային օրենսդիր կառույցը նրան շնորհել է տարվա “Համերաշխության դեսպան” տիտղոսը:
2008թ ղեկավարել է նահանգային բնակտարածքներ ջրամատակարարման որակի բարձրացմամբ զբաղվող հանձնաժողովը:
2007թ Բրեդ Ավագյանն իր թեկնածությունն է առաջադրել Օրեգոնի նահանգային քարտուղարի պաշտոնում եւ կրկին հաղթել ընտրություններում:
2008թ նշանակվել է նահանգի “Աշխատանքի եւ արդյունաբերության հանձնաժողովի” հանձնակատար:
Ներկայումս բնակվում է Փորթլանդի Բեւերտոն քաղաքում: