Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Даниел Варужан

Даниел Варужан Даниел Варужан

    20-րդ դարի հայ մեծ գրող, գրական եւ հասարակական գործիչ Դանիել Վարուժանը (ի ծնե Չպուքքարյան) ծնվել է 1884թ ապրիլի 21-ին` Արեւմտյան Հայաստանումի Բրգնիկ գյուղում:
Դանիելի հորը բանտարկել են Աբդուլհաmիդյան ջարդերի ժամանակ: Ազատվելուց հետո հայրը աշխատել է Պոլսում: Դպրոցական արձակուրդները Վարուժանն անց է կացրել նրա մոտ եւ սեփական աչքերով է տեսել պանդուխտների տառապանքները:

    Ուսում ստացել է գյուղի վարժարանում: 1896թ շարունակել է ուսանել Պոլսում` նախ Մխիթարյան, ապա Քաղկեդոնի վարժարանում: 1902թ Վարուժանը մեկնել է Վենետիկ` սովորելու Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում: Ավարտելով ուսում` 1905թ մեկնել է Բելգիա` Գենտի համալսարանում ուսանելու հասարակական եւ քաղաքական գիտություններ:
1909թ վերադարձել է Հայրենիք: Երկու տարի դասավադել է Սեբաստիայի Արամյան վարժարանում: 1911թ տեղափոխվել է Եվդոկիայի ճեմարան: 1912թ մեկնել է Պոլիս եւ ստանձնել Բերայի վարժարանի տեսուչի պաշտոնը:

    Գրել սկսել է ուսանողական տարիներից: Առաջին բանաստեղծությունները մանկության տարիների դառնությունների վերարտադրությունն էին` պանդխտություն, ջարդ ու ցավ:
Պոլսում ապրած ժամանակահատվածը գրական ամենաբեղմնավոր շրջանն է համարվում Վարուժանի կյանքում: Այդ տարներին նա գրել է “Սարսուռներ”, “Ցեղին սիրտը” , “Հեթանոս երգեր” եւ “Հացին երգը” գրքերը, ինչպես նաեւ մի շարք հոդվածներ:
   1914թ եղել է “Մեհյան” գրական հանդեսի հիմնադիրներից մեկը: Որպես խմբագիր աշխատել “Նավասարդ” հանդեսում:
    Հայ պոետն ամուսացել է Արաքսի անունով մի հայուհու հետ, ծնվել են 3 զավակներ` Վերոնիկա, Արմեն ու Հայկ:
    Հայ ժողովրդի դեմ Oսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությանը զոհ է դարձել նաեւ Դանիել Վարուժանը:
    1915թ ապրիլի 24-ին մնացած հայ մտավավորականների նման նրան նույնպես ձերբակալել եւ աքսորել են: Ամիսներ անց` օգոստոսի 26-ին աքսորի ճանապարհին թուրք բարբարոսները Չանղրի քաղաքի մոտ մի խոր ձորում խոշտանգելով սպանել են 31 ամյա հայ պոետին:
Դանիելի սպանության օրը լույս աշխարհ է եկել նրա 3-րդ զավակը:
 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?