Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Драстамат Канаян

Драстамат Канаян Драстамат Канаян

    Հայ ազգային հերոս, ֆիդայի, քաղաքական եւ ռազմական հմուտ գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Դրաստամատ Կանայանը (ավելի հայտնի է Դրո անվամբ) ծնվել է 1884թ մայիսի 31-ին` Իգդիրում եւ այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:
   Ավելի ուշ հայրը տղային տեղափոխել է Երեւանի գիմնազիա, որտեղ էլ Դրոն անցել է դպրոցի երիտասարդական գաղտնի շարժման շարքերը, որը դեմ էր Ցարական կառավարությանը եւ նպաստում էր Հայ ազգային ազատագրական շարժմանը:
   1903թ-ից անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:
   Առաջին Աշխարհամարտի ժամանակ եղել է Հայ կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարը:
   Նա հմուտ ռազմական գործչի համբավ է ձեռք բերել Օսմանյան բանակի դեմ "կովկասյան օպերացիա"-ն հաջողությամբ իրականացնելու համար:
   1918թ մայիսին գլխավորել է Բաշ-Ապարանի հերոսամարտը:
    1918-20թթ զբաղեցրել է նորանկախ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը: Որպես երկրի ռազմական ղեկավար` 1918թ հայ-ադրբեջանական, ապա հայ-վրացական, իսկ ավելի ուշ (1920թ) հայ-թուրքական պատերազմներում գլխավորել է հայկական զորքերը: 1920թ-ին` երբ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց անկախությունը եւ մտավ Խորհրդային Միության կազմի մեջ, Դրոն գաղթեց Իրան, այնտեղից էլ` Գերմանիա:
   Երկրորդ Աշխարհամարտից հետո Դրոն ձերբակալվել է ամերկյան զինված ուժերի կողմից, սակայն շուտով ազատ է արձակվել եւ բնակություն հաստատել Լիբանանում:
   1956թ բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ եւ մարտի 8-ին մահկանացուն կնքել Բոստոնում:
    2000թ մայիսին նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ հողին հանձնվել Ապարանում:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?