Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Эдгар Шагинян

Эдгар Шагинян Эдгар Шагинян

   Մեծ նկարիչ Էդգար Պետրոսի Շահինյանը ծնվել է 1874թ հոկտեմբերի 30-ին Ավստրայի մայրաքաղաք Վիենայում: Սովորել է ծննդավայրի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում 1890-92թթ:
   Ապա ավարտել է Փարիզի Ժուլյեն գեղարվեստի ակադեմիան:
   1899թ բացել է փորագրությունների ցուցահանդեսը:
   1900թ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի:
   Մեր հայրենակիցը Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական ազգային ընկերության անդամ է:
   1903թ Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում հեղինակի 20 փորագրություններն արժանացել են “մեծ ոսկե” մրցանակի: Ֆրանսիականա կառավարությունը նրան է շնորհել Պատվո լեգեոնի պատվավոր շքանշանը:
   1905թ ճամփորդել Իտալիայում, որի արդյունքոմ ծնվել է “Իտալական տպավորություններ” ստեղծագործությունների շարքը:
   1930թ Բրետանի եւ Լա Մանշի ափերին ստեղծել է “Կրաուզիկ”, “Ձկնորսական նավակ”, “Փոքր լողափ” բնանկարների շարքը: 
   Նրա ձեռագրին են պատկանում բազում գրքերի գեղարվեստական ձեւավորումները:
Ղեկավարել է Ֆրանսիայի գեղարվեստագետների ազգային ընկերությունը 1908թ, Թիֆլիսի հայ արվեստագետների միությունը 1916թ, Փարիզի Անի ընկերակցությունը 1926-29թթ: Եղել է նաեւ Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր 1928թ, հայ ազատ արվեստագետների միության 1931թ, ֆրանսիական “Անկախներ” խմբի 1933թ անդամը:
   Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երեւանում, Թիֆլսում, Սանկտ-Պետերբուրգում:
   Հայաստանին նվիրված ավելի քան 160 աշխատանք ունի:
   Նրա աշխատանքները զարդարում են Փարիզի ազգային գրադարանի, Վենետիկի քաղաքային թանգարանի, Էրմիտաժի, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանների պատերը:
1955թ Ֆրանսիայի Ժիզլո քաղաքից ոչ հեռու` Սեն Միշել քաղաքում բացվել է Շահինյան նկարչի թանգարանը:
   Տաղանդավոր այս նկարիչը մահացել է 1947թ մարտի 18-ին Փարիզում:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?