Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Франсис Вебер

Франсис Вебер Франсис Вебер

    Ֆրանսահայ կինոռեժիսոր եւ սցենատրիստ Ֆրանսիս Վեբերը ծնվել է 1937թ հուլիսի 28-ին Ֆրանսիայի Նյուիլի Սյուր-Սեն քաղաքում, գրողների ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ծննդավայրի լիցեյներից մեկում ստանալուց հետո ծնողների պարտադրանքով 4 տարի ուսանել է բժշկական քոլեջում: Ավարտելուց հետո Ֆրանսիսը որպես ստաժոր աշխատանքի է անցել Փարիզի հիվանդանոցներից մեկում: Մեկ շաբաթ անց հասկացել է, որ սխալ ուղի է ընտրել եւ մի կողմ թողնելով բժշկի մասնագիտությունը, մեկնել է զինծառայության:
   Երկու տարի ծառայելուց հետո սկսել է զբաղվել լրագրությամբ` աշխատանքի անցնելով ռադիոյում: 1960-ականների կեսերից սկսել է սցենարներ գրել:
   1964թ ամուսնացել է ֆրանսուհի Ֆրանսուազայի հետ: Նրանք 2 որդի ունեն, մեկը գրող է, մյուսը սցենարիստ:
   Առաջին գործերից են "Սեւ կոշիկով բարձրահասակ շիկահեր" հեռուստանովելի պատմությունը 1972թ, "Հրաշալին" ֆիլմի սցենարը:
   1976թ առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` Պիեռ Ռիշարի մասնակցությամբ նկարահանելով "Խաղալիքը" ֆիլմը: Շռնդալից հաջողությունից հետո Պիեռ Ռիշար-Ժերար Դեպարդիե աստղային զույգի մասնակցությամբ նկարահանել է մի շարք կատակերգություններ` "Ձախողակները" 1981թ, "Հայրիկները" 1983թ, "Փախստականները" 1986, "Դժվարին կացության մեջ" 1993թ, "Ընթրիք հիմարի հետ" 1998թ: Վեբերը որպես դերասան հանդես է եկել "Կրկնօրինակողը" ֆիլմում:
   1985թ "Ուոլտ Դիսնեյ" ստուդիայի կինոմագնատ Ջեֆրի Կացենբերգի հրավերով Ֆրանսիսը մեկնել է Լոս-Անջելես, որտեղ էլ նկարահանել է հայտնի "Ձախողակներ" ֆիլմի նոր տարբերակը` "Լռիր" 2003:
   Այդ ժամանակվանից ի վեր Ֆրանսիսն ապրում է Լոս-Անջելեսում: Վերջին հրաշալի ֆիլմերից է "Փոխարինողը" 2006թ:
   Ֆրանսիս Վեբերը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից ամենահեղինակավորը "Հիմարների ընթիրքը" ֆիլմի սցենարի համար շնորված "Սեզար" մրցանակն է 1998թ:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?