

.gif)
1999թ-ից մինչ օրս համայն հայության հոգեւոր հայր` Ամենայն Հայոց կաթողիկոսն է Գարեգին Բ Ներսիսյանը, ում ավազանի անունն է Կտրիճ: Ծնել է 1951թ օգոստոսի 21-ին Արմավիրի Ոսկեհատ գյուղում: Ուսում ստացել է Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում 1971թ: Այնուհետեւ ձեռնադրվել է կուսակրոն քահանա եւ մեկանել Վիեննա` ուսանելու տեղի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: 1975թ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ եւ շարունակել է ուսումը Բոննի համալսարանում: 1979թ-ից սովորել է Զագորսկի ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980թ նշանակվելէ Արարատյան թեմի առաջնորդ փոխանորդի օգնական, 1983թ ապրիլին առաջնորդ փոխանորդ, իսկ նույն տարվա հոկտեմբերին եպիսկոպոս, 1992թ ստացել է արքության տիտղոս:
1990թ Արարատյան հայրապետական թեմի հովհանու տակ հիմնել է Վազգենյան հոգեւոր դպրոցը Սեւանի թերակղզում, որը Քրիստոնեական դաստյարակության կենտրոն է դարձել:
1999թ Մայր աթոռի “Ալեք եւ Մարի” Մանուկյան գանձարանն է հիմնել, որը հայտնի է Գարեգին Ա անվան աստվածաբանական հայագիտական կենտրոն անվանումով: 1998թ ձեռնադրվել է կաթողիկոսի ընդհանուր փոխանորդ:
2000թ Վատիկանում Հովհաննես Պողոս 2-րդ պապը Գարեգին Բ-ին հանձնել է Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք այժմ պահվում են Երեւանի նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Գարեգին Բ Հռոմի պապի հետ ստորագրել է մի հայտարարություն, համաձայն որի թուրքերի կողմից հայերի նկատմամբ 1915թ իրագործածած կոտորածը որակվում 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:
Նրա ձեռամբ են օծվել Սպիտակի Սբ. Հարություն, Վայքի Սբ. Տրդատ, Տաշիրի Սբ. Սարգիս, Մալիշկայի Սբ. Աննա, Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցու նորակառույց զանգակատունը, Դվինի Սբ. Հարություն, Ս. Պետերբուրգի Սբ. Կարապետ, Մուղնու Սբ. Գեւորգ, Ծաղկաձոր վերաբացված Կեչառիս վանական համալիրները:
Ամենայն Հայոց կաթողիկոսն արժանացել է “Հայաստան Համահայկական Հիմնադրամի” ՀԲԸՄ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հոգաբարձուների խորհրդի պատվավոր, Միջազգային տեղեկատվական ակադեմիայի, ԵՊՀ եւ ԼՂՀ համալսարանի պատվավաոր դոկտորի տիտղոսների, ինչպես նաեւ խորհրդարանի բարձրաստիճան` Ա կարգի, “Բեթղեհեմ 2000”, Ռումինիայի ազգային “Ռումինիայի աստղ” ազգային շքանշաններին: