Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Джордж Докмеджян

Джордж Докмеджян Джордж Докмеджян

Ամերիկահայ հանրապետական քաղաքական գործիչ, Կալիֆոռնիայի նախկին գլխավոր դատախազ (1979–1983թթ), ապա նահանգապետ (1983–1991թթ) Ջորջ Դեքմեջյանը ծնվել է 1928թ հունիսի 8-ին` Նյու-Յորքում: Ծնողները էթնիկ հայեր են: Հայրը ծնունդով Այնթափից է, մայրը` Էրզրումից: Մանկությունն անց է կացել ծննդավայրում:
1949թ ավարտելով Սիենա քոլեջը` Դեկմեջյանը սոցիոլոգիայի բակալավրի աստիճան է ստացել: Ուսումը շարունակել է Սուրբ Ջոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1952թ պաշտպանել է թեզը եւ ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան:
1953-55թ ծառայել է ամերիկյան բանակում` ռազմա-իրավաբանական ծառայության ղեկավարման կորպուսում աշխատելով որպես փաստաբան:
1955թ-ին տեղափոխվել է Կալիֆոռնիա` քրոջ մոտ: Երկու տարի անց ամուսնացել է քրոջ ընկերուհու` հայ գաղթականների դուստր Գլորիա Սահաջյանի հետ: 1960-ականներին ծնվել են նրանց 3 զավակները` 2 դուստրերն ու որդին:
Կալիֆոռնիայում Դեկեմջյանը սկսել է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ: 1962թ Կալիֆոռնիայի նահանգային ժողովում Լոնգ- Բիչ քաղաքի ներկայացուցիչ է ընտրվում, իսկ 1966թ` նահանգային սենատոր: 1969թ Դեքմեջյանն արդեն նահանգային սենատի մեծամասնության ղեկավարն էր: 1978թ ընտրվում է Կալիֆոռնիայի նահանգային դատախազ եւ այդ պաշտոնում ղեկավարում է մինչ 1983թ:
Այդ տաիներին Հյուսիսային Կալիֆոռնիաում լուրջ պայքար է ծավալում մարիխուանայի դեմ:
1982թ հայ քաղաքական գործիչն ընտրվում է Կալիֆոռնիայի նահանգապետ եւ վերընտրվելով պաշտոնում` ղեկավարում է նահանգը մինչեւ 1991թ:
Իր կառավարման օրոք առանց հարկերը բարձրացնելու նահանգի բյուջեն 98% աճ է գրանցում: Այդ գումարները ծախսվում են կրթական համակարգի բարելավման, ճանապարհաշինության եւ շրջակա միջավայիր պաշտպանության նախագծերի իրականացման նպատակներով:
Օրենսդիրում ղեկավարման տարիներին նա ստորագրեում է Կալիֆոռնիայում մահապատժի մասին օրենքը կիրառոլու մասին փաստաթղթի տակ:
Ղեկավարման 2-րդ ժամկետից հետո, 1991-2000թ Դեկմեջյանը "Sidley & Austin" ազգային եւ միջազգային իրավաբանական ընկերության գործընկերն էր: Կալիֆոռնիայի կրթական եւ դատական համակարգում ունեցած ներդրման եւ Լոնգ Բիչին ցուցաբերած աջակցության համար հայազգի քաղաքական գործիչը 2008թ արժանացել է Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանի պատվավոր դոկտորի կոչման:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?