Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Гриша Гюрзадян

Гриша Гюрзадян Гриша Гюрзадян

    Աստղաֆիզիակայի ոլորտում հայազգի ականավոր գիտնական, դոկտոր, պրոֆեսոր, տիեզերական սարքերի պատրասման գաղափարի հեղինակ եւ իրագործող, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) անդամ Գրիգոր Գյուրզադյանը ծնվել է 1922թ հոկեմբերի 15-ին Իրաքում, 1915թ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Բաղդադում հաստատված հայ ընտանիքում:
   Ուսում ստացել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտելով 1944թ ընդունվել է այդ հաստատության ասպիրանտուրա եւ դարձել հայտնի հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի աշակերտը:
   Գյուրզադյանի մոտ նկատելով աստղաֆիզկոսի մեծ տաղանդ` Համբարձումյանը նրան ներգրավել է Բյուրականի աստղադիտարանի հետազոտական խմբում եւ շուտով նշանակել լաբորատորիայի ղեկավար:
   1960-ականներին Գյուրզադյանն արդեն աստղադիտարանի տիեզերական հետազոտություններ իրականացնող բաժնի փոխղեկավարն էր, իսկ ավելի ուշ ղեկավարը:
  1971թ հիմնել է Գառնու տիեզերական աստղագիտության լաբորատորիան (1992-2004թթ լաբորատորիան որպես ինստիտուտ է գործել):
   1965թ-ից ԳԱԱ թղթակից անդամ է, իսկ 1986թ-ից անդամ:
   Պարգեւատրվել է ”պատվո շքանշանով”:
   1948-78թթ ասղտաֆիզիկայի տեսություն առարկան է դասավանդել Երեւանի Պետական համալսարանում, իսկ 1978-92թթ ճշգրիտ համակարգեր առարկան` Երեւանի Պոլիտեխնիկական  նստիտուտում:
   1960-ականներին հայ գիտնականը UV եւ X ճառագայթումով աստղադիտակներն ուղղել է դեպի արեւի եւ աստղերի ուղղությամբ` օգտագործելով R-5 բալիստիկ հրթիռռը: Առաջին փորձարկումն արվել է Ռուսաստանի Աստրախանի շրջանում տեղակայված “Կապուստին Յար” ռազմական հրթիռային բազայից 1961թ փետրվարի 15-ին:
   1966թ նմանատիպ փորձարկումների վերաբերյալ ՀՀ ԳԱԱ պահպանվող գիտնականի արձանագրությունները տիեզերքում կատարված փորձարկումների վերաբեյալ առաջին փաստաթղթերից է համարվում:
   “Մոլորակների ամպամածության”, “միջաստային մատերիայի” եւ “աստղերի առկայծման” վերաբերյալ երկարատեւ ուսումնասիրությունները Գյուրզադյանի բազմաթիվ աշխատությունների  թեմաներ են դարձել:
   1990-ականներին Գյուրզադյանն առաջ է քաշել կրկնակի աստղերի սովորական քրոմոսֆերաներից կազմված լինելու ու կրկնակի գնդաձեւ աստղաբույլերի էվոլուցիայի վերաբերյալ տեսությունը:
   Ավելի քան 200 աշխատությունների հեղինակ է մեր հայրենակիցը. “Ռադիոաստղաֆիզիկա” (1956թ), “Մոլորակների ամպամածություն” (1962թ), “Աստերի առկայծում” (1973թ), “Աստղային քրոմոսֆերաներ” (1984թ), “Մոլորակային ամպամածության ֆիզիկան եւ դինամիկան” (1988թ), “Միջմոլորակային թռիչքների տեսություն” (1996թ), “Տիեզերքի դինամիկան” (2002թ) եւ այլն:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?