Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Амазасп Бабаджанян

Амазасп Бабаджанян Амазасп Бабаджанян

   Մեծ Հայրենականի հերոս, հայ մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906թ-ի փետրվարի 18-ին` Գանձակի Չարդախլու գյուղում:
1925թ-ին զինվորականան ծառայության է անցել Կարմիր բանակի շարքերը: 1929թ-ին ավարտել է հետեւակային ռազմական դպրոցը: 1939-1940թթ մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: Մեծ Հայրենականի ժամանակ (1941թ հունիսից 1942թ ապրիլ) ղեկավարել է հրաձգային գունդը: 1942թ-ի սեպտեմբերից զրահատանկային դիվիզիայի հրամանատարն էր:
   Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած ռազմական ճարպկության համար Բաբաջանյանը ստացել է ԽՍՀՄ “Սովետական Միության հերոսի” պատվավոր կոչում: 1944-45թթ ղեկավարել է զրահատանկային կորպուսը: Մասնակցել է Բեռլինի գրավմանը: 1948թ-ին ավարտել է ռազմական ակադեմիայի գլխավոր շտաբը եւ նշանակավել խոշոր ստորաբաժանումների հրամանատար:
   1956թ-ի նոյեմբերին, երբ Խորհրդային զորքերը ներխուժել են Բուդապեշտ եւ ճնշել հունգարական հեղափոխությունը, Բաբաջանյանը ղեկավարել է Զրահատանկային 8-րդ դիվիզիան:
   1959թ-ին նշանակվել է Օդեսայի Ռազմական Օկրուգի գլխավոր հրամանատար: 1967-69թթ ղեկավարել է Խորհրդային Միության մարշալ Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիան, իսկ 1969թ-ի մայիսից` ԽՍՀՄ տանկային ուժերը:
    Բաբաջանյանը եղել է նաեւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր:
   Հայ զինվորական գործիչը 3 անգամ պարգեւատրվել է “Լենին”-ի, 4 անգամ “Կարմիր Դրոշ”-ի, 2 անգամ “Սուվորով”-ի, “Կուտուզով”-ի, “Մեծ Հայրենական”-ի, 2 անգամ “Կարմիր Աստղ”-ի, 2 անգամ “Լեհական” շքանշաններով, ինչպես նաեւ բազմաթիվ մեդալներով:
   Մահացել է 1977թ նոյեմբերի 1-ին:
   Պետք է նշել, որ ԽՍՀՄ հայ զորականների ձեւավորած ավանդույթները կարեւոր դերակատարում են ունեցել Արցախյան պատերազմում տարած հաղթանակների համար:
   Ձեւավորվել է ԽՍՀՄ բանակի հայ պրոֆեսիոնալ սպաների դաս, որոնք 89-90-ից ներգրավվելով ինքնապաշտպանական մարտերում ավելի ուշ համալրել են Հայաստանի բանակի շարքերը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?