Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Анри Труая

Анри Труая Анри Труая

Ֆրանսահայ հայտնի գրող, պատմաբան, 100-ից ավելի պատմական եւ գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ, “Պատվո լեգեոն” շքանշանի եւ շատ այլ պարգեւների արժանացած Անրի Տրուայան (իսկական անունն է Լեւոն Ալեքսանդրի Թորոսյան) ծնվել է 1911թ նոյեմբերի 1-ին` Մոսկվայում:
Տրույա գրական անունը ստացել է իր իսկական ազգանունից պատահական տառեր հարմարեցնելով: Տեսնելով, որ վատ չի հնչում` անունն էլ փոխել է Անրիի եւ ստացվել է Անրի Տրույա գրական կեղծանունը:
1918թ ընտանիքով տեղափոխվել են Ֆրանսիա: Անրին 9 տարեկանում ընդուվել է “Pasteur” քոլեջը, որն ավարտելով ստացել է իրավաբանի բակալավրի աստիճան, ապա զորակոչվել բանակ: 1935թ վերադառնալով զինծառայությունից` աշխատանքի է անցել ոստիկանության բյուջետային բաժնում: Աշխատանքն ընդամենը ապրուստի միջոց էր Անրիի համար, նրա տարերքը գրելն էր, ինչով ժամանակ էր ունենում զբաղվել միայն գիշերները:
Առաջին վեպը` “Խաբուսիկ լույս”-ը, լույս է տեսել 1935թ: Նրա այցեքարտն են դարձել այնպիսի մեծությունների կեսագրական գրքերը, ինչպիսիք են Ֆ. Դաստաեւսկին, Մ. Լերմոնտովը, Ն. Գոգլը, Լ. Տալստոյը, Ի. Տուրգենեւը, Ա. Չեխովը, Գի Դը Մոպասանը, Ա. Պուշկինը եւ շատ այլոք: Տրուայայի հայտնի գրքերից են “Կեղծ օր”, “Ցանցեր”, “Սարդը”, “ԸՆդհանուր գերեզման”, “Աստո դատաստան”, “Գլուխն ուսերին”, “Եվայի ժեստը”, “Ապագայի ժառանգները”, “Եկատիրինա թագուհին’ եւ այլն:
Իր առաջին գրական մրցանակը ստացել է 24 տարեկանում, իսկ 27-ում պարգեւատրվել է “Prix Goncourt” մրցանակով: 1959թ Անրին ընտրվել է Ֆրանսիայի Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ եւ դասվել պատվավոր “40 անմահներ”-ի շարքին:
Տրուայայի գործերի մեծ մասը համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ են մտել:
Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
Կյանքից հեռացել է 2007թ մարտի 2-ին` Փարիզում: Թրուայայի հետ նակամագրական կապի մեջ է եղել նշանավոր կինոգետ Արծվի Բախչինյանը:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?