

.gif)
Մեծ երաժշտագետ, հայտնի դրիրժոր, խմբավար եւ հասարակական գործիչ, ՀՀ (1967թ) եւ ԽՍՀՄ (1978թ) ժողովրդական արտիստ, պրոֆեսոր (1982թ) Հովհաննես Հարությունի Չեքիջյանը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
Երաժշտական մասնագիտական կրթությունն ստացել է Ստամբուլի Կոնսերվատորիայում (1951թ), որն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա (1961թ): Կատարաելագործվել է Փարիզի “Էքոլ նորմալ դը մյուզիքում”:
1947թ Ստամբուլում ղեկավարել է տեղի սիմֆոնիկ նվագախումբը: 1957թ կազմավորել է “Չեքիջյան” հայկական երագչախումբը: 1958-61թթ Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն է եղել: Ավելի ուշ պետական օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը:
1961թ բնակություն է հաստատել հայրենիքում` Հայաստանում: Հաստատվելուն պես ստանձնել է Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը: Ավելի ուշ` 1982-87թթ նշանակվել է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար: 1975թ-ից դասավանդել է Երեւանի պետական Կոնսերվատորիայում: Համերգաշարերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Ղեկավարել է աշխարհի 54 սիմֆոնիկ նվագախմբերը: Վոկալ-սիմֆոնիկ բազմաթիվ երկերի հեղինակ է Չեքիջյանը:
2001թ-ից Երեւանի պատվավոր քաղաքացի է Հովհաննես Չեքիջյանը:
ՀԽՍՀ (1970թ), ԽՍՀՄ (1975թ) պետական մրցանակակիր է, իսկ 1996թ արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու բարձրաստիճան մեդալի: Վերը նշվածներից բացի հայազգի արվեստագետը 2001թ-ից “Էկոլոգների միջազգային ակադեմիայի” անդամ է: