

.gif)
Հայ մեծանուն պոետ Հովհաննես Շիրազը (իսկական անունը Օնիկ Կարապետյան) ծնվել է 1915թ ապրիլի 27-ին` Գյումրիում: Թուրքական արշավանքների ժամանակ հայրը սպանվել է եւ տղան ընկնել է Ալեքսանդրապոլի որբանոցը: Մայրը մի օր փողոցում պատահական գտնել է կորած որդուն եւ հետ տուն է բերել` ստիպելով արհեստ սովորել:
Սկզբում Շիրազը կոշկակարությամբ է զբաղվել, հետո փորձեկ է այլ արհեստներ սովորել, բայց դրանցից ոչ մեկն էլ դուր չի եկել Օնիկին:
Դպրոցում էլ չի փայլել առաջադիմությամբ: Միայն հայերեն լեզուն է սիրել:
Դեռ դպրոցական տարիներին է բացահայտվել տղայի գրելու տաղանդը: Առաջին անգամ նրա ստեղծագործությունները տպագրվել են 1930թ-ին` տեքստիլ գործարանի թերթում, ուր որպես խառատ էր աշխատում:
Շիրազն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը:
Վիպասան Ատրպետը նրան տվել է“Շիրազ” մականունը` մեկնաբանելով, թե նրա բանաստեղծությունները Շիրազի (քաղաք Իրանում) վարդերի բույր ունեն` համեմված թարմությամբ եւ պարզությամբ:
Ամուսնացել է Սիլվա Կպուտիկյանի հետ: Նրանց որդին` Արա Շիրազը հայտնի քանդակագործ է:
Շիրազին բանաստեղծի համբավ է բերել 1935թ լույս տեսած “Գարնանամուտ” բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Այնուհետեւ լույս են տեսել “Բիբլիական” պոեմը, “Սիամանթո եւ Խաչեզարե” (1979թ), “Հուշարձան մայրիկիս” (1980թ), “Արշալույսի խորաններ” (1988թ), “Հայոց Դանթեականը” (1991թ) եւ այլն:
Պոետի ործերը թարգմանվել են շուրջ 60 լեզուներով:
Մահացել է 1984թ ապրիլի 14-ին: