Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Грант Динк

Грант Динк Грант Динк

Հայտնի հայ լրագրող, մտավորական, Թուրքիայում հրատարակվող միակ երկլեզու "Ակոս" շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչ Հրանտ Դինքը ծնվել է 1954թ սեպտեմբերի 15-ին` Մալաթիայում:
Դեռ փոքր երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: Մեկ տարի անց ծնողները բաժանվել են` Հրանտին եւ եղբայրներին թողնելով անօթեւան: Դինքի պապը տղաներին հայկական որբանոց է տարել:
Հաջորդ 10 տարներին որբանոցը Հրանտի տունն է դարձել: Ստամբուլի արվարձաններից մեկում` Թուզլայում որբանոցը ամառային ճամբարներ է կազմակերպել, որոնք մեծ կարեւորություն են ունեցել երեխաների, իսկ Հրանտի համար առավել եւս, քանի որ այնտեղ է հանդիպել իր ապագա կնոջը:
1984թ թուրքական կառավարության հրամանով ճամբարը փակվել է եւ այդ հանգամանքը դարձել է պատճառներից մեկը, որ հետագայում Դինքը պաշտպանի հայկական համայնքի իրավունքներն ու աշխարհին իրազեկի Հայկական հարցի մասին:
Տարրական կրթությունը Դինքը ստացել է Հայ ավետարանչական ապա Բեզչյան /Bezciyan/ դպրոցներում: Ուսումը միջնակարգում շարունակել է Սուրբ Խաչ հայկական դպրոցում, ուր միեւնույն ժամանակ դասավանդել է:
Դպրոցի ավագ դասարաններում սովորել է Շիշլիի հանրակրթական դպրոցում: Ավարտելով դպրոցը, ընդունվել է Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետը:
Երկրորդ մասնագիտությունն ստացել է նույն համալսարանի փիլիսոփայության բաժնում, որը սակայն կիսատ է թողել:
1977թ ապրիլի 23-ին Հրանտն ամուսնացել է որբանոցի ճամբարի իր ընկերուհի Ռաքելի հետ, ով նրան 3 զավակ է ծնել` Դելիային, Արատին եւ Սերային:
Ավարտելով համալսարանը` Հրանտը զորակոչվել է բանակ: 1979թ վերադառնալով բանակից` իր եղբայրների` Երվանդի եւ Հովսեփի հետ Ստամբուլում հիմնել է "Բեյազ ադամ" գրախանութը:
1996թ մասնակցել է "Ակոս" շաբաթաթերթի հիմնադրման գործընթացին եւ մինչ ի մահ ղեկավարել է թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
Թերթի առաջին համարը լույս է տեսել 1996թ ապրիլի 5-ին` Սուրբ Զատիկին:
Նա շուտով սկսել է հոդվածներ գրել թուրքական այնպիսի խոշոր պարբերականների համար, ինչպիսիք են` Զամանը, Բիրգանը BirGՖn եւ այլն:
"Ակոս'-ը շոշոփում էր այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` Թուրքիայում հայ համայնքին ուղղված անարդար սպառնալիքները, հայ-թուրքական լարված հարաբերությունները, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության հարցում թուրքական կողմի մերժողական քաղաքականությունը:
Թուրք ազգին վիրավորելու համար Թուրքիայում Դինքին 3 անգամ դատական պատասխանատվության են ենթարկել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:
Առաջին անգամ նա արդարացվել է, երկրորդ անգամ դատապարտվել է 6-ամսյա բանտարկության, իսկ 3-րդ մեղադրանքը թուրքական կողմը չհասցրեց հարուցել:
2007թ հունվարի 19-ին անչափահաս պատանու հրազենից "Ակոս"-ի խմբագրատան առաջ Դինքի գլխին ուղղված կրակոցները մահացու եղան հայ մտավորականի համար:
2006թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակը հետմահու շնորհվեց Հրանտ Դինքին:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?