Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Иосиф Орбели

Иосиф Орбели Иосиф Орбели

   Հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս, հասարակական գործիչ, արեւելագետ եւ հնագետ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին տնօրեն 1943-47թթ, հնագետ եւ ստորջրյա հնագիտության հիմնադիր Ռուբեն Օրբելու եւ էվոլուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիր Լեւոն Օրբելու եղբայրը` Հովսեփ Աբգարի Օրբելին ծնվել է 1887թ մարտի 8-ին Վրաստանի Քութաիսի քաղաքում:
   1904թ ավարտել է Թիֆլիսի 3-րդ գիմնազիան, հետո ուսանել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում 1911թ եւ զուգահեռ հաճախել է արեւելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական ֆակուլտետի դասընթացներին:
Ուսանողանակ տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ: Մասնակցել է Անիի ավերակների պեղումներին, 1909թ Ղարաբաղի հայկական արձանագարությունների ուսումնասիրությանը:
   1914թ ավարտելով համալսարանը որպես պրոֆեսոր աշխատանքի է անցել հայ-վրացական բանասիրության ամբիոնում:
   1911-12թթ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիան նրան գործուղել է Արեւմտյան Հայաստան, Էրզրումի, Բայազեթի, Վանի, Ախթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանների հնագիտական պեղումներ իրականացնելու նպատակով:
1912թ անդամագրվել է Ռուս հնագիտական միությանը:
   1914թ Պետերբուրգի համալսարանի արեւելագիտական ֆակուլտետում հայոց պատմություն, արձանագրագիտություն, քրդերեն եւ հնագիտություն է դասավանդել:
   1917-18թթ դասախոսել է Պետրոգրադի համալսարանում, հնէագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում:
   Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան ակադեմիայի հիմնադիրներից է: 1919թ այդ հաստատության անդամ է եւ գլխավորել է Հայաստանի եւ Վրաստանի հնագիտության եւ արվեստի բաժինները, 1920թ-ից` ակադեմիայի հրատարակչությունը, 1921-22թթ` տպարանը:
1926թ Պետերբուրգի էրմիտաժում հիմնել եւ ղեկավարել է արեւելքի բաժինը: 1934թ-ից էրմիտաժի տնօրենն է եղել:
   1936թ ղեկավարելով գիտական արշավախումբը եւ ուսումնասիրություններ է անցկացրել Գառնու հեթանոսական տաճարում, Պտղնիում, Աշտարակում, Ամբերդում ուսումնասիրել է տեղի հուշարձանները:
   1937-38թթ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Նյությական մշակույթի պատմության ինստիտուտը:
   1943թ տեղափոխվել էԵրեւան եւ նշանակվել նորաստեղծ ԳԱ նախագահ:
   1955թ-ից Լենինգրադի համալսարանի արեւելագիտության ամբիոնի դեկանն է եղել:
   1956 զուգահեռ ղեկավարել է Մերձավոր եւ Միջին Արեւելքի պատմության ամբիոնը:
   1956թ հիմնել եւ մինչ ի մահ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժինը:
   Օրբելյանի ուսումնասիրությությունները հիմնականում վերաբերում են հայագիտությանը: Համարվում է ժամանակից վիմագիության հիմնադիրը: Ստեղծել է այնպիսի տառատեսակ, որի միջոցով հնարավոր է դարձել վերարտադրել արձանագրությունները եւ պահպանել դրանց ձեւը:
Հեղինակել է հայ եւ քրդական բարբառների մի քանի բառարաններ:
1944թ Լոնդոնի հնագիտության ինսիտուտի պատվավոր անդամ է, 1935թ Թեհրանի համալսարանի պատվավաոր պրոֆեսոր:
   Պարգեւատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2, Իրանի «Գիտական ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշաններով։
   Մահացել է 1961թ փետրվարի 2-ին եւ հողին է հանձնվել Բոգոսլոսկոյե գերեզմանատանը:

 

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?