Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Карен Шахназаров

Карен Шахназаров Карен Шахназаров

    Ականավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Կարեն Շախնազարովը ծնվել է 1952թ հուլիսի 8-ին` Կրասնոդարում: Հայրը` Գրիգոր Շախնազարովը քաղաքական գործիչ էր:
Կարեն Շախնազարովը 1975թ ավարտել է Կինոյի ինստիտուտը: Դեբյուտը կինոաշխարհում եղել է ”Բարեսիրտ մարդ” ֆիլմը: 1980թ նրա ասցենարի հիման վրա նկարահանվել է “Կանայք հրավիրում են տղամարդկանց” հայտնի կոմեդիան:

    Ռեժիսորին եւ սցենարիստին հռչակ է բերել 1983թ նկարահանված “Մենք ջազից ենք” ժապավենը: Վերջինս Շահնազարովին մի շարք միջազգային մրցանակներ բերեց եւ տարվա ֆիլմ հռչակվեց:

    1987թ նկարահանված “Կուրյեր” ֆիլմը նույնպես մեծ հաջողություն գրանցեց կինոփառատոններում: Շախնազարովի կինոցանկը լրացնում են “Ամերիկացի աղջիկը”, ”Լիալուսին”, “Ձմեռային երեկո Գագրայում”, “Երազներ”, “Անհետացող կայսրություն”, "Արքային սպանողը" ֆիլմերը:

    Վարել է ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող “20-րդ դարը կադրում եւ կադրից դուրս” հաղորդումը: 1998թ-ից ղեկավարում է “Մոսֆիլմ” կինոստուդիան: Ռեժիսորը 2005թ-ից Ռուսաստանի համայնքների պալատի անդամ է:
Կարեն Շախնազարովն ամուսնացել է եւ 3 զավակների հայր է:

 
Поиск в Новостях
 
 
Member Area

 

 Забыли?